ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական ՆՏՎ հեռուստաալիքով հեռարձակվող «Ты супер!» նախագծի ֆինալիստ Ալեքսանդրա Պանկրատովան շոուի եզրափակչում փայլուն կերպով կատարել է Առնո Բաբաջանյանի երաժշտության հիման վրա գրված «Твои следы» երգը:
Կրասնոդարի երկրամասի բնակիչ Ալեքսանդրան երկրորդ անգամ է մասնակցում «Ты супер!» շոուին` եզրափակիչ հասնելով երրորդ սուպեր եթերաշրջանում: Ժյուրիի անդամներ են հայտնի արտիստներ Իգոր Կրուտոյը, Դիանա Արբենինան, Վիկտոր Դրոբիշը և Յոլկան:-0-