534.43
7.58
476.45
+25
Եղանակը Երևանում
Հայ

Կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն առաջին անգամ կինեմատոգրաֆի առցանց դասընթացներ կվարի

19:46
24 Սեպտեմբերի 2017
© Լուսանկարը՝ kinopoisk.ru կայքից
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն մտադիր է փորձել ուժերն առցանց ուսուցման մեջ. նա դասախոսություններ կկարդա կինեմատոգրաֆի վերաբերյալ։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Variety-ին:

Ռեժիսորը մտադիր է առցանց դասախոսությունները սկսել արդեն հաջորդ տարվա սկզբին MasterClass ինտերնետ-հարթակի օգնությամբ: Սկորսեզեի դասընթացները կարժենան 90 դոլար, ինչը 20 դասախոսությունների անսահմանափակ հասանելիության հնարավորություն կտա: Նախնական գրանցումը բացվել է սեպտեմբերի 22-ից:

Դասախոսությունների ժամանակ ռեժիսորը մանրամասն կուսումնասիրի սեփական կինոնկարները, ինչպես նաև կպատմի նկարահանումների նկատմամբ իր մոտեցումների մասին: Կինոռեժիսորը, մասնավորապես, կպատմի, թե ինչպես պետք է կառուցել պատմությունը ֆիլմում, կներկայացնի մոնտաժի ու նկարահանումների ժամանակ դերասանների հետ աշխատելու գաղտնիքները:

Դասախոսությունների համար վճարողները հնարավորություն կստանան ներբեռնել լրացուցիչ նյութեր և ամեն դասի ամփոփումը: Բացի դրանից, ամեն մեկը հնարավորություն կունենա տեսահարց ուղղել ռեժիսորին, որոնցից մի քանիսին նա ավելի ուշ կպատասխանի:

«Ես հիացած եմ այս նախագծով, քանի որ այն ինձ հնարավորություն է տալիս կիսվել իմ ոգևորությամբ, փորձով: Դա չի լինի ինչ-որ կլիշե ֆիլմեր նկարահանելու համար, բայց ուղղություն կտա երիտասարդներին, որոնք դեռ իրենց ճանապարհն են փնտրում այս կյանքում», - ասվում է Սկորսեզեի կողմից տարածած հաղորդագրությունում:

Սկորսեզեի ամենահայտնի գործերի շարքից են «Տաքսի» (Taxi Driver, 1976), «Փառավոր տղաներ» (Goodfellas, 1990), «Ավիատորը» (The Aviator, 2004), «Անիծվածների կղզի» (Shutter Island, 2010), ինչպես նաև «Ուրացողները» կինոժապավենները, վերջինս նրան «Օսկար» է բերել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:49
14 Հուլիսի 2019
Հրապարակվել է «Առյուծ արքան» ֆիլմի եզրափակիչ թիզերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է «Առյուծ արքան» ֆիլմի եզրափակիչ թիզերը:
15:43
13 Հուլիսի 2019
Ռուսաստանը և Թուրքիան համատեղ պատմության մասին ֆիլմ կնկարեն
Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանելու ուղղությամբ:
13:55
12 Հուլիսի 2019
Տիգրան Մանսուրյանի «Երևանն» առաջին անգամ կհնչի մայրաքաղաքում բաց երկնքի տակ
Կոմիտասի 150–ամյակին և Տիգրան Մանսուրյանի 80–ամյակին նվիրված համերգ կկայանա ուրբաթ Ազգային ժողովի այգում։
15:01
01 Հուլիսի 2019
«Իտալական մաֆիայի կրտսեր կազմը». հայաստանցի տղաները փայլուն ելույթ են ունեցել Ռուսական առաջին ալիքով (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի տղաները փայլուն ելույթ են ունեցել ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Лучше всех» շոուի ժամանակ:
13:14
26 Հունիսի 2019
ՕՐՎԱ ՎԻԴԵՈ. Dan Gharibian Trio–ի չքնաղ ելույթը Գեղարդի վանքում
Dan Gharibian Trio հայտնի եռյակը Սայաթ–Նովայի երգերից մեկն է կատարել
16:57
22 Հունիսի 2019
Վալերի Գերգիևը պատմել է իր կարիերայի ճակատագրական «հայկական հետքի» մասին (ՎԻԴԵՈ)
Հայտնի ռեժիսոր Վալերի Գերգիևը «Երեկոյան Ուրգանտ» ծրագրի եթերում կիսվել է Հայաստանում իր աշխատանքի տպավորություններով:
11:17
18 Հունիսի 2019
Եվս մեկ հայ. երգիչ ARS-N–ը միացել է Black Star–ին (ՎԻԴԵՈ)
Black Star պրոդյուսերական թիմին միացել է «Песня на ТНТ» շոուի մասնակից, երգիչ ARS-N – ը։
21:07
17 Հունիսի 2019
A’Studio հայտնի խումբը համերգ կտա Երևանում
Ռուսական A’Studio հայտնի խումբը կժամանի Երևան։

13:38
17 Հունիսի 2019
Անուշ Էլբակյանը կրկին արժանացել է Emmy Award հեղինակավոր ամերիկյան մրցանակին
«Boston Globe» հրատարակության պրոդյուսեր և լրագրող Անուշ Էլբակյանը կրկին արժանացել է Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի Emmy Award բարձրագույն մրցանակին։
21:15
16 Հունիսի 2019
Վավերագրական ֆիլմ է նկարահանվում մեծ մեկենաս և գործարար Լևոն Հայրապետյանի մասին
Հիշեցնենք, որ Հայրապետյանը մահացել է 2017 թվականին Մորդովիայի բանտում:
16:52
04 Հունիսի 2019
Հրապարակվել է «Առյուծ արքան» ֆիլմի հերթական թիզերը` Բեյոնսեի հնչյունավորմամբ (ՖՈՏՈ,ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է «Առյուծ արքան» ֆիլմի հերթական թիզերը` Բեյոնսեի հնչյունավորմամբ։