439.41
4.47
403.94
+8
Եղանակը Երևանում
Հայ

Կինեմատոգրաֆի տոն. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը (ՖՈՏՈ)

13:23
10 Հուլիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում կիրակի տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։

Կինոփառատոնի բացումից անմիջապես առաջ տեղի ունեցավ ծիրանօրհնեքի ավանդական արարողությունը, որն այս տարի անցկացվեց Երևանի Սուրբ Աննա եկեղեցում։

Золотой абрикос

Կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց տեսանյութով, որը նվիրված էր վերջերս կյանքից հեռացած`ՀՀ կինեմատոգրաֆիստների միության ղեկավար Ռուբեն Գևորգյանցի հիշատակին։ Փառատոնի մեկնարկին նվիրված հանդիսությանը հաջորդեց 14-րդ «Ոսկե ծիրանի» բացման ֆիլմի՝ Համո Բեկնազարյանի «Խասփուշ»-ի ցուցադրությունը:

Քիչ փայլ, շատ արվեստ

Ինչպես նշեց կինոփառատոնի տնօրեն և հիմնադիր Հարություն Խաչատրյանը, այս տարի միջոցառման շեշտադրումը դրված է ֆիլմերի որակի վրա։

«Հայկական կինոյի զարգացումն այսօր շատ կարևոր է մեզ համար։ Այս տարի մենք հրաժարվել ենք արտիստիկ ատրիբուտներից և նախապատվությունը տվել լավագույն համաշխարհային ֆիլմերի ցուցադրությանը` սկսած Կաննի կինոփառատոնի ֆիլմերից մինչև Բեռլինի և Վենետիկի կինոփառատոնների դափնեկիրները», – ավելացրեց Խաչատրյանը։

Золотой абрикос

Նրա խոսքով, կինոփառատոնի ժյուրիի անդամներն են միջազգային կինոփորձագետներ, որոնց թվում կան բավականին հայտնի մարդիկ։

«Կարևոր բաղկացուցիչ է նաև քաղաքը, որտեղ անցկացվում է կինոփառատոնը, նրա հյուրընկալությունն ու կինոսերները», – ընդգծեց Խաչատրյանը։

Կինոն` որպես մշակույթի հիմք

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իր հերթին ընդգծեց, որ առաջիկա օրերին երևանցիները կկարողանան ծանոթանալ աշխարհի տարբեր երկրներում նկարահանված լավագույն ֆիլմերին։

Загружается новость ... "Лево"

«ՀՀ կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում կինոյի զարգացմանը։ Մենք մշակել ենք «Կինոյի մասին» օրենք և փորձում ենք ներգրավել մասնավոր ներդրողների` ֆիլմեր ստեղծելու և ժամանակակից տեխնիկա ձեռք բերելու համար։ Հայաստանում ներդնում ենք նոր կրթական ծրագրեր և վստահ ենք, որ նախաձեռնությունները, որոնք իրագործել է ՀՀ կառավարությունը, մեր հանրապետությունը կդարձնեն շատ գրավիչ աշխարհի բոլոր կինոարտադրողների համար», – նշեց Ամիրյանը։

Золотой абрикос

«Կինոն կդառնա Լյումիեր եղբայրների ֆիլմի շոգեքարշը, որն իր ետևից կտանի ողջ մշակույթը», – ասաց Ամիրյանը։

Բողոքի ակցիա

Կինոփառատոնի բացման շրջանակում գրանցվեցին նաև տհաճ միջադեպեր։ Բացման արարողությունից առաջ կինոթատրոնի դիմաց անցկացվեց բողոքի ակցիա կինոփառատոնի ֆիլմերի շրջանակում հոմոսեքսուալիզմի տարրեր պարունակող ֆիլմերի ցուցադրության դեմ։

Золотой абрикос акций протеста

Ակցիայի մասնակիցները պատրաստել էին պաստառներ, որոնց վրա գրված էր «Ո′չ այլասերման քարոզին»` կոչ անելով արգելել ռեժիսոր Պուրիա Հեյդարի «Ծիրանի այգիներ» (հայ դերասանների մասնակցությամբ) և Գագիկ Ղազարեի «Լսիր ինձ․ չպատմված պատմություններ ատելությունից անդին» ֆիլմերի ցուցադրությունը։

Մեկնաբանելով միջադեպը` կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բարձրացված աղմուկը չունի լուրջ հիմքեր։

«Նմանատիպ ֆիլմեր կան և ցուցադրվում են ողջ աշխարհում։ Այս տարի փորձ արվեց կինոն վերածել թատրոնի, ինչը որոշ իմաստով հաջողվեց։ Բոլորն ունեն թատերական հմտություններ, նրանք ազատ մարդիկ են», – ավելացրեց Խաչատրյանը։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն անցկացվում է հուլիսի 9–16–ը «Մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկ» նշանաբանի ներքո։

Այս տարի ստացվել է կինոփառատոնին մասնակցության 1100 հայտ, որից ընտրվել է 47 ֆիլմ, որոնք կպայքարեն երեք մրցութային ծրագրերում. 12–ը` Խաղարկային ֆիլմերի մրցույթում, 16–ը` Վավերագրական ֆիլմերի մրցույթում, և 19 ֆիլմ կմասնակցի «Հայկական համայնապատկեր» մրցույթին։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:47
02 Մարտի 2024
Վարդավառն ու Աստղիկ աստվածուհին՝ Disney–ի մուլտֆիլմում (ՎԻԴԵՈ)
Սա առաջին դեպքն է, երբ Disney–ն իր ֆիլմարտադրության մեջ անդրադառնում է հայկական մշակույթին․ ՎԻԴԵՈ
18:15
27 Փետրվարի 2024
Երևանում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացման պրեմիերան
Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին
12:50
31 Հունվարի 2024
Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը
Ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին
12:52
26 Հունվարի 2024
Աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ (ՎԻԴԵՈ)
Հայկական չքնաղ քանոնի ելևէջները․ աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ․ ՎԻԴԵՈ
21:15
22 Հունվարի 2024
Այսօր հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 103–ամյակն է
Հունվարի 22–ին նշվում է հայ անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և խորհրդային հիթերի հեղինակ Առնո Բաբաջանյանի 103–ամյակը
09:43
19 Հունվարի 2024
Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
Լորիս Ճգնավորյանի որդին՝ Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
21:15
16 Հունվարի 2024
Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
Ֆրանսիական հեղինակավոր Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
12:28
16 Հունվարի 2024
Պատանի ջութակահար Դավիթ Բաբայանը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի
Ի նշանավորումն իր հաղթանակի՝ մրցույթի ժյուրիի որոշմամբ Դավիթը ելույթ է ունեցել  «New Jersey Sinfonietta» նվագախմբի հետ
16:53
15 Հունվարի 2024
«Գոյ» թատրոնը լուծարվում է՝ միանալով մեկ այլ թատրոնի․ կոլեկտիվը բողոքի ակցիա է կազմակերպել
«Գոյ» փորձարարական թատրոնի ստեղծագործական խումբը բողոքի ակցիա է իրականացնում
16:26
15 Հունվարի 2024
Փարաջանովի 100–ամյակին ընդառաջ․ Ֆրանսիական «Տոբոգան» թատրոնում տեղի կունենա «Նռան գույնը» պարային ներկայացման պրեմիերան
«Նռան գույնը» պարային ներկայացման հայաստանյան պրեմիերան տեղի կունենա 2024 թվականի մարտին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
15:02
09 Հունվարի 2024
«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում
Ի նշանավորումն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացում է «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը
09:42
08 Հունվարի 2024
Հունվարի 9–ին կմեկնարկեն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները
2024 թ. հունվարի 9-ին նշվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը