484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի ռեժիսոր Հարություն Խաչատրյանն արժանացել է Թբիլիսիի կինոփառատոնի «Պրոմեթևս» մրցանակին
19:36
08 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի ռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանն արժանացել է Թբիլիսիում անցկացված միջազգային կինոփառատոնի «Պրոմեթևս» պատվո մրցանակին, երեքշաբթի հաղորդեցին Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայությունից։

Թբիլիսիի 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվել է հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 6-ը։

Հիմնական մրցութային ծրագրերից բացի, փառատոնը հագեցած էր նաև արտամրցութային հարուստ ծրագրերով: Դեկտեմբերի 3-ին կայացավ Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որը նվիրված էր ռեժիսորի 60–ամյա հոբելյանին:

Հիմնական մրցանակների թվում փառատոնն այս տարի առաջին անգամ նախատեսել էր երկու «Պրոմեթևս» պատվո մրցանակներ համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի համար, որոնք հանձնվեցին վրաց կինոռեժիսոր Լանա Գոգոբերիձեին և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ Ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին:

2009թ.-ին Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը միևնույն փառատոնի շրջանակներում արժանացավ փառատոնի բարձրագույն մրցանակին և 2012թ.-ին տեղի ունեցավ ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Հարություն Խաչատրյանի 60-ամյա հոբելյանի առիթով այս տարի հետահայաց ցուցադրություններ կազմակերպվեցին շուրջ տասը միջազգային կինոփառատոների շրջանակներում։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
28 Ապրիլի 2017
Աշխարհահռչակ ջազմեն կմասնակցի Ջազի միջազգային օրվա համերգին Երևանում
Ջազի միջազգային օրվան նվիրված համերգ կանցկացվի Երևանում ապրիլի 30–ին:
20:49
27 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ»–ում ներկայացվող իր շոուով խոստացել է զարմացնել հանդիսատեսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկը հույս հայտնեց, որ իր ելույթը կվերածի գեղեցի, վառ և պրոֆեսիոնալ շոուի։
17:49
27 Ապրիլի 2017
Ջուլիան Ասանժը` Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմ կցուցադրվի ԱՄՆ–ում։
16:57
27 Ապրիլի 2017
Արծվիկն աջակցել է Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել «Եվրատեսիլին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկն աջակցել է ռուսաստանցի Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել մրցույթին։
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
19:19
17 Ապրիլի 2017
Համացանցում հայտնվել է «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է «Խոստում» («The Promise») ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով:
14:36
16 Ապրիլի 2017
Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչը հայկական ազգային պար է պարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»-ում Գերմանիան ներկայացնող Լևինա Մյուզիքը Երևան կատարած այցի ժամանակ հայկական ազգային պար է ներկայացրել:
17:53
15 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ին հանդես կգա ինտրիգային և էքսպերիմենտալ շոու ծրագրով
Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկի բեմադրության հեղինակը կլինի շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստը: