486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
10:37
20 Հոկտեմբերի 2017

ԵՐԵՎԱն, 20 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հոկտեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը, հայտնում են կազմակերպիչները:

 джазмен Гарри Кеосаян

Համերգի հատուկ հյուրերն են ամերիկացի տաղանդավոր ջազմեններ, «Գարի Քյոսայան ջազ քառյակի» անդամներ Լուիս վան Թեյլորը, Կարլ Վինսենտը, Դոնզել Դեվիսը, իսկ Հայաստանից նրանց կմիանան երաժիշտներ Նելլի Մանուկյանը, Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, Մարբեյը։

«Բացառիկ համերգային երեկոյի ընթացքում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Գարի Քյոսայանի նոր ստեղծագործությունները», – հայտնում են համերգի կազմակերպիչները:

Ի դեպ, վերջերս Քյոսայանն արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը` երաժշտության բնագավառում: Մրցանակը արտիստին է շնորհվել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի 20-ամյա հոբելյանին նվիրված գիտական խորհրդի հանդիսավոր նիստի ընթացքում:

Загружается новость ... "Лево"

1970 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Եղել է առաջին ջազ նվագողներից մեկը Հայաստանում։ Գարի Քյոսայանն իր ջազային գործունեությունը սկսել է 1973 թվականից՝ ստեղծելով Հայաստանի առաջին ջազ տրիոն։ 1988 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ 1990 թվականին ստեղծել է «Գարի Քյոսայան ջազ կվարտետ» համույթը։ Գրել է մի շարք երաժշտություններ, կատարել է գործիքավորումներ, ձայնագրել է ալբոմներ, հանդես է եկել բազմաթիվ համերգներով։ 1998 թվականին մասնակցել է առաջին երևանյան միջազգային ջազ փառատոնին։ ԱՄՆ-ում թողարկվել է նրա առաջին՝ «Քեզ համար» ձայնասկավառակը, որտեղի երաժշտական փառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն ջազ ալբոմ» և «Լավագույն ջազ երաժիշտ» մրցանակներին։ 2000 թվականին գրել է Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմի երաժշտությունը։ 2003 թվականին տեղափոխվել է Երևան։ 2010 թվականին գրել է Արմեն Էլբակյանի բեմադրած «Մուսա լեռան 40 օրը» թատերական ներկայացման երաժշտությունը։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
16 Նոյեմբերի 2017
Մարկ Բուշկով. բելգիացի ջութակահարը Խաչատրյանի միջազգային 5-րդ փառատոնի բեմում
Հերթական համերգային երեկոյի ընթացքում՝ նոյեմբերի 16-ին նախատեսված է բելգիացի ջութակահար Մարկ Բուշկովի ելույթը:
14:46
13 Նոյեմբերի 2017
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կկարողանա քվեարկել Միշայի օգտին
«Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի քվեարկության կարգում կարևոր փոփոխություններ են իրականացվել:
11:00
12 Նոյեմբերի 2017
«Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Միշան «Բումերանգ» բաց կթողնի Երևանում «Ռիո» առևտրի կենտրոնի բացման ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միշան կներկայացնի իր եվրատեսիլյան «Բումերանգ» երգը «Ռիո» առևտրի կենտրոնի բացման արարողության ժամանակ, որը տեղի կունենա նոյեմբերի 13–ին:
19:57
08 Նոյեմբերի 2017
Կոմիտաս և ջազ, «Հովեր» կամ Հայաստանի մշակութային օրեր Ռուսաստանում
Սանկտ Պետերբուրգում կկայանան հայ երաժշտական կոլեկտիվների համերգներ:
15:16
08 Նոյեմբերի 2017
Լույս է տեսել Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի հայերեն թարգմանությունը
«Մանյույան» հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն հերոսական մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց Wi-Fi–ի ու համակարգչային խաղերի։
13:37
03 Նոյեմբերի 2017
Արամ MP3-ը և Սևակ Խանաղյանը` մեկ բեմում
Երևանում տեղի կունենա Արամ MP3-ի  և Սևակ Խանաղյանի համերգը։
17:10
27 Հոկտեմբերի 2017
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը ճանաչվել է լավագույնը Scandinavian International Film Festival–ում (ՖՈՏՈ)
Ալեքսանդր Խաչատրյանը, ով նկարահանվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում, ճանաչվել է լավագույն դերասանը:
13:56
27 Հոկտեմբերի 2017
«Դեպի Եվրատեսիլ»-ի նոր եթերաշրջանը՝ Հանրայինի եթերում. հայտերի ընդունման մեկնարկը տրված է
Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը:
12:58
27 Հոկտեմբերի 2017
Հայոց ցեղասպանության մասին Ջո Բերլինգերի ֆիլմը հաղթել է Լոս Անջելեսի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրությունում 102 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին։
18:48
26 Հոկտեմբերի 2017
Գրեմմիի կրկնակի մրցանակակիրը հետաձգել է համերգային շրջագայությունը Yerevan Jazz Fest 2017–ի համար
Միլերը հետաձգել է իր համերգային շրջագայությունը, որպեսզի մասնակցի Yerevan Jazz Fest 2017 փառատոնին։
11:00
22 Հոկտեմբերի 2017
Դիանա Շալժիյանը ռուսական «Գոլոս» նախագծում գերել է Ագուտնին և անցել հաջորդ փուլ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի  6-րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում Դիանա Շալժիյանը գերել է Լեոնիդ Ագուտինին, ով որոշել է թողնել Դիանային նախագծում։
15:49
20 Հոկտեմբերի 2017
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։