ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 19-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում մեկնարկեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչը։
Միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի և հեռուստադիտողի միասնական քվեարկության արդյունքում եզրափակիչ փուլ անցան Մհեր Արմենիան, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը, Նեմրան, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
Քվեարկության համար հատկացված 15 րոպեների ընթացքում ստացվել է ավելի քան 10.000 ձայն։
Загружается новость ... "Лево"
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ համակարգի ծանրաբեռնվածության պատճառով որոշ բաժանորդներ չեն ստացել քվեարկությունը հաստատող հաղորդագրությունը կամ տեղեկացվել են այն մասին, որ քվեարկությունն ավարտված է։
Քվեարկությունը սպասարկող և վերահսկող օպերատորրը հաստատել է, որ բոլոր ուղարկված հաղորդագրությունները հաշվարկվել են և վերածվել միավորների։
Միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության ամբողջական արդյունքները կհրապարակվեն www.eurovision.am կայքում ՝ նախագծի եզրափակիչ փուլի ավարտից հետո։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին ժամը 22:15-ի, Առաջինի ուղիղ եթերում կլինի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ ելույթ կունենան Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, Կամիլ շուուն, Սուրեն Պողոսյանը,Ալտերնատիվ խումբը, Ամալիյա Մարգարյանը, Տյոմը, Սևակ Խանաղյանը, Մարիամը և Հասմիկ Շիրոյանը։–0–