441.52
4.45
403.58
+11
Եղանակը Երևանում
Հայ

Հայ կազմակերպիչները փորձում են «փրկել» Ռամազոտտիի երևանյան համերգը

14:29
29 Մարտի 2016

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի իտալացի երգիչ Էրոս Ռամազոտտիի երևանյան համերգների կազմակերպիչ Forpostart Production պրոդյուսերական ընկերությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի երգչի երևանյան համերգը կայանա, երեքշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Forpostart Production և Show Star ընկերությունների գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը։

Նախօրեին հայտնի դարձավ, որ չեղյալ են հայտարարվում Ռամազոտտիի համերգները Ռուսաստանում, Էստոնիայում և Հայաստանում։ Իտալացի երգչի Perfetto 2015/2016 համաշխարհային շրջագայության պրոդյուսերական ընկերությունը հայտարարել է, որ իտալացի երգչի շոուներն այդ երեք երկրներում տեղի չեն ունենա, քանի որ  ռուսական կազմակերպիչ Global Communications ընկերությունը խախտել է պայմանագրում ամրագրված պարտավորությունները։ Միաժամանակ երգչի պաշտոնական կայքում տեղեկատվություն չկա համերգների չեղյալ հայտարարման մասին, տոմսերը վաճառվում են։ 

«Մեր միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի` Global Communications–ը համերգի պատվիրատուն է, իսկ Forpostart Production–ը` կատարողը», – ասաց Մխեյանը։

Նա նաև նշեց, որ այս պահին նա Մոսկվայում է և սպասում է, որ Global Communications–ը պաշտոնապես հաստատի երևանյան համերգի չեղյալ հայտարարման մասին։ 

«Դրանից հետո մենք դատական կարգով պատվիրատուից կպահանջեք վնասի փոխհատուցում, որը տեղի է ունեցել իրենց կողմից պարտավորությունների չկատարման հետևանքով։ Forpostart Production–ն իր կայքում լրացուցիչ կտեղեկացնի տոմսերի վերադարձի ամսաթվի մասին», – ասաց Մխեյանը։

Նա նաև ավելացրեց, որ լրացուցիչ բանակցություններ է վարում արտիստի՝ Trident Music Srl պրոդյուսերական ընկերության հետ՝ փորձելով «փրկել» երևանյան համերգը, ինչպես վարվեցին Թբիլիսիի և Բաքվի կազմակերպիչները:

«Համերգի տոմսերը և դրանց վաճառքից գոյացած ամբողջ հասույթը Global communications ընկերության սեփականությունն են», – հայտնեց Մխեյանը։

Ռամազոտտիի երևանյան համերգը պետք է տեղի ունենար ապրիլի 26–ին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:53
10 Մարտի 2024
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում (ՖՈՏՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում․ ՖՈՏՈ)
20:55
07 Մարտի 2024
Մոսկվայի հայտնի ազգերի թատրոնը Սաթի Սպիվակովայի հետ առաջին անգամ ելույթ կունենա Երևանում (ՖՈՏՈ)
Մոսկվայի Ազգերի Թատրոնի «Դեղձանիկը» ներկայացումը կցուցադրվի ապրիլի 5–6–ը Կ․ Ստանիսլավկսու անվան դրամատիկական թատրոնի բեմում
22:47
02 Մարտի 2024
Վարդավառն ու Աստղիկ աստվածուհին՝ Disney–ի մուլտֆիլմում (ՎԻԴԵՈ)
Սա առաջին դեպքն է, երբ Disney–ն իր ֆիլմարտադրության մեջ անդրադառնում է հայկական մշակույթին․ ՎԻԴԵՈ
18:15
27 Փետրվարի 2024
Երևանում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացման պրեմիերան
Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին
12:50
31 Հունվարի 2024
Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը
Ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին
12:52
26 Հունվարի 2024
Աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ (ՎԻԴԵՈ)
Հայկական չքնաղ քանոնի ելևէջները․ աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ․ ՎԻԴԵՈ
21:15
22 Հունվարի 2024
Այսօր հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 103–ամյակն է
Հունվարի 22–ին նշվում է հայ անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և խորհրդային հիթերի հեղինակ Առնո Բաբաջանյանի 103–ամյակը
09:43
19 Հունվարի 2024
Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
Լորիս Ճգնավորյանի որդին՝ Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
21:15
16 Հունվարի 2024
Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
Ֆրանսիական հեղինակավոր Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
12:28
16 Հունվարի 2024
Պատանի ջութակահար Դավիթ Բաբայանը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի
Ի նշանավորումն իր հաղթանակի՝ մրցույթի ժյուրիի որոշմամբ Դավիթը ելույթ է ունեցել  «New Jersey Sinfonietta» նվագախմբի հետ
16:53
15 Հունվարի 2024
«Գոյ» թատրոնը լուծարվում է՝ միանալով մեկ այլ թատրոնի․ կոլեկտիվը բողոքի ակցիա է կազմակերպել
«Գոյ» փորձարարական թատրոնի ստեղծագործական խումբը բողոքի ակցիա է իրականացնում
16:26
15 Հունվարի 2024
Փարաջանովի 100–ամյակին ընդառաջ․ Ֆրանսիական «Տոբոգան» թատրոնում տեղի կունենա «Նռան գույնը» պարային ներկայացման պրեմիերան
«Նռան գույնը» պարային ներկայացման հայաստանյան պրեմիերան տեղի կունենա 2024 թվականի մարտին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում