ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հայոց ցեղասպանության մասին Ջո Բերլինգերի «Ոչնչացնելու մտադրություն» (Intent to Destroy) վավերագրական ֆիլմը հաղթել է Լոս Անջելեսում անցկացվում կինոփառատոնի «Լավագույն փաստագրական ֆիլմ» անվանակարգում, հայտնում է Deadline.com–ը։
Загружается новость ... "Лево"
«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրությունում 102 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի, Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների մասին, որոնք մինչ օրս պայքարում են հայերի դեմ տեղի ունեցածի ճանաչման համար։
Ֆիլմում Բերլինգերը զրուցում է պատմաբանների, գիտնականների և հայտնի կինոնկարիչների հետ և գալիս է այն եզրակացության, որ Հայոց ցեղասպանությունը հիմք է հանդիսացել մարդկության դեմ նոր հանցագործությունների համար։
Աշխարհահռչակ System of A Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանն ավելի վաղ Instagram–ի իր էջում հրապարակել է «Ոչնչացման մտադրություն» ֆիլմի կադրեր։
«Սա իսկապես իմ տեսած ֆիլմերից ամենաուժեղն է։ Ինձ հնարավորություն է ընձեռվել երաժշտություն գրել այս ֆիլմի համար», – գրել էր Թանկյանը։
Ֆիլմում նկարահանվել են Ատոմ Էգոյանը, Քրիստիան Բեյլը, Մայք Մեդավոյը, Էրիկ Պողոսյանը, Սերժ Թանկյանը, Անժելա Սարաֆյանը, Շորե Աղդաշլուն և ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:
Հայոց ցեղասպանության մասին պատմող Ջո Բերլինգի «Ոչնչացնելու մտադրություն» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքում նախատեսված Tribeca կինոփառատոնի շրջանակում նոյեմբերի 10–ին: –0–