ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական «Лучше всех» ծրագրի հաղորդավար Մաքսիմ Գալկինը Instagram-ի իր էջում հիացական գրառում է կատարել Անահիտ և Բորիս Ադամյանների ելույթի մասին:
«Ինչպես եմ սիրում իմ մանկական ծրագիրն այս պահերի համար՝ Անահիտը և Բորյա Ադամյանները վերարտադրում են Լեդի Գագայի և Բրեդլի Քուփերի օսկարակիր ելույթը: Երեխաները հիացնում են», - գրել է Գալկինը:
Գրառման տակ օգտատերերը, այդ թվում՝ երգիչ Սերգեյ Լազարևը, հազարավոր հիացական մեկնաբանություններ են թողել երեխաների ելույթի մասին:
Քույր և եղբայր Ադամյանների ելույթը ռուսական «Лучше всех» ծրագրին, ովքեր կատարել են Լեդի Գագայի և Բրեդլի Քուփերի օսկարակիր Shallow (A Star Is Born) երգը, հիացրել է հանդիսատեսին և հաղորդավար Մաքսիմ Գալկինին: 15-ամյա Անահիտ Ադամյանը մանկական «Եվրատեսիլի» և «Մանկական Նոր ալիքի» մասնակից է: Նրա 9-ամյա եղբայր Բորիսը նույնպես զբաղվում է երգով:-0-