ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. 13–ամյա Վիկտորիա Անտոնյանը Մոսկվայից հաջող ելույթ է ունեցել ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը.երեխաներ» շոուի 5–րդ եթերաշրջանի «Կույր լսումներ» փուլում։
Կատարելով My Funny Valentine ջազային ստեղծագործությունը` նա նվաճեց շոուի հաջորդ փուլի ուղեգիր։
Загружается новость ... "Лево"
Շոուի շրջանակում Վիկտորիան նշել է, որ դուրս գալով բեմ` մտածել է լավ երգելու, իր խոսքը հանդիսատեսին հասցնելու մասին։
«Իսկ մնացածն ինձ այդքան էլ հետաքրքիր չէ։ Ես երջանիկ եմ, որ հայտնվել եմ Բաստայի թիմում», – նշել է նա։
Վիկան նաև նշել է, որ հաճախել է գեղարվեստական դպրոց, մի քանի տարի պարել է «Տոդես» համույթում, ինչպես նաև սիրում է ճաշատեսակներ պատրաստել։
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. Երեխաներ» նախագծին մասնակցում են 7–14 տարեկան տաղանդավոր պատանի կատարողներ, որոնք լուրջ քասթինգ են անցել։ Նախագծի մարզիչներն են Վալերի Մելաձեն, Պելագեան և Բաստան։–0–