537.15
7.44
480.03
+13
Եղանակը Երևանում
Հայ

Դմիտրի Նագիևը չի բացառել, որ կլքի «Ձայնը.երեխաներ» շոուն

16:48
30 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ռուս դերասան, ռուսական Առաջին ալիքի «Ձայնը.երեխաներ» շոուի հաղորդավար Դմիտրի Նագիևը չի բացառել, որ կհրաժարվի մասնակցել նախագծին:

Նա հանդես է եկել նման հայատարարությամբ «Ձայնը.երեխաներ» եզրափակչում Միկելլա Աբրամովայի հաղթանակի հետ կապված սկանդալից հետո, հայտնում է «360» հեռուստաընկերության կայքը:

Նա նշել է, որ ուրիշների նման նա նույնպես կարդացել է, որ ձեռնարկություններ նամակներ էին ուղարկվում, որոնցում աշխատողներին կոչ էր արվում քվեարկել Աբրամովայի օգտին:

«Սակայն ես միջնորդ դատավոր չեմ և չեմ կարող պնդել, որ դա քվեարկության կանոնների խախտում է: Ինչպես և դուք, ես նույնպես որոշակի տարակուսանքի մեջ եմ», - ընդգծել է Նագիևը:

Загружается новость ... "Право"

Միաժամանակ նա սատարել է Առաջին ալիքի գլխվոր տնօրեն Կոնստանտին Էրնստի գաղափարին, ով առաջարկել է անհրաժեշտության դեպքում փոխել եզրափակչի մասնակիցների օգտին տրվող ձայների հաշվարկման եղանակը:

Նա պարզաբանել է, որ եթե հետագայում փորձեր արվեն բացառել ամբողջ ձերնարկություններով այս կամ այն մասնակցի օգտին քվեարկելու հնարավորությունները, ապա նա մեծ հաճույքով կշարունակի վարել նման նախագծեր:

«Եթե հարցականի տակ դրվի հեռուստաալիքի կամ իմ համբավը, ապա մեծ կասկածներ ունեմ նման հաղորդումներում իմ մասնակցության վերաբերյալ», - եզրափակել է Նագիևը:

«Ձայնը.երեխաներ» շոուի հաղթողի օգտին քվեարկությունից հետո Առաջին ալիքը դիմել է Group-IB ընկերության կիբերանվտանգության մասնագետներին` անբարեխիղճ մրցակցության փորձերը բացահայտելու համար:

Ինչպես «360»-ին հայտնել է Group-IB ընկերության տնօրեն Իլյա Սաչկովը, ձայների կեղծումը բացահայտելուն ուղղված միջոցառումները կտևեն մոտ մեկ ամիս:

«Ձայնը.երեխաներ» շոուի եզրափակչի շուրջ սկանդալն առաջացել է երգչուհի Ալսուի դստեր` Միկելլա Աբրամովայի հաղթանակից հետո: Ըստ SMS քվեարկության արդյունքների, նա հավաքել է ձայների 56,5%-ը:

Շատերը նման արդյոնքները ոչ ազնիվ են համարել, քանի որ ի սկզբանե աղջիկը չէր անցնում եզրափակիչ փուլ: Նա անցել է լրացուցիչ փուլի շնորհիվ: Առաջին ալիքը հայտարարել է, որ կստուգի քվեարկության արդյունքները:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:40
23 Մայիսի 2019
Հրապարակվել է Տիմատիի` Հայաստանում նկարահանված տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է Տիմատիի` Հայաստանում նկարահանված տեսահոլովակը:
21:02
22 Մայիսի 2019
Թիմատին Հայաստանի ֆանտաստիկ կադրերով նոր տեսահոլովակի թիզերն է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի հայտնի ռեփեր Թիմատին իր Instagram-ում Հայաստանում նկարահանված ֆանտաստիկ կադրերով նոր տեսահոլովակի հատված է հրապարակել։
15:47
21 Մայիսի 2019
Ընթերցանության առաջին մանկապատանեկան առցանց մրցույթի արդյունքներն են ամփոփվել Երևանում (ՖՈՏՈ)
Երևանի Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում նախօրեին կայացել է Ընթերցանության առաջին համահայկական մանկապատանեկան առցանց փառատոն–մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։
10:16
21 Մայիսի 2019
Սերժ Թանկյանը կատարել է «Գահերի խաղը» 8–րդ եթերաշրջանի սաունդթրեքը (ՎԻԴԵՈ)
Սերժ Թանկյանն իր Instagram–ում հրապարակել է «Գահերի խաղը» եզրափակիչ, 8–րդ եթերաշրջանի սաունդթրեքը։
13:55
19 Մայիսի 2019
«Եվրատեսիլ 2019»–ում հաղթեց Նիդերլանդների ներկայացուցիչը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի հաղթողն է դարձել Նիդերլանդների ներկայացուցիչ Դանքան Լոուրենսը` Arcade երգով։
01:10
17 Մայիսի 2019
Srbuk–ը չանցավ «Եվրատեսիլ 2019»–ի եզրափակիչ
Srbuk–ը չանցավ «Եվրատեսիլ 2019»–ի եզրափակիչ:
23:09
16 Մայիսի 2019
Srbuk–ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2019»–ի կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Srbuk–ն իր ելույթով պարզապես ցնցեց «Եվրատեսիլ 2019»–ի հանդիսատեսին։
16:37
16 Մայիսի 2019
ՌԴ Առաջին ալիքը չեղարկել է «Ձայնը. երեխաներ» շոուի արդյունքները
ՌԴ Առաջին ալիքը չեղարկել է «Ձայնը. երեխաներ» սկանդալային շոուի արդյունքները:
18:52
15 Մայիսի 2019
Հայկական Քոչարին ցնցել է Պեկինի մշակութային փառատոնում (ՎԻԴԵՈ)
Պեկինի օլիմպիական մարզադաշտը ցնծությամբ ընդունեց հայկական Քոչարին:
11:10
13 Մայիսի 2019
Սրբուկը փայլել է «համարձակ» կոստյումով «Եվրատեսիլ 2019»–ի բացմանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սրբուկը փայլել է «համարձակ» կոստյումով «Եվրատեսիլ 2019»–ի բացմանը:
12:55
11 Մայիսի 2019
Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացվել է ավելի քան 740 ֆիլմ
Երևանի  «Ոսկե Ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը:
20:02
06 Մայիսի 2019
«Եվրատեսիլ 2019»–ում Հայաստանը ներկայացնող Սրբուկն առաջին փորձն է անցկացրել եվրատեսիլյան բեմում (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2019»–ում Հայաստանը ներկայացնող Սրբուկն առաջին փորձն է անցկացրել եվրատեսիլյան բեմում: