478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+21
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայում մեկնարկել են Սպիտակի երկրաշարժի մասին պատմող ֆիլմի նկարահանումները
14:22
20 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի ռուսաստանցի հայազգի պրոդյուսեր, «Մարս Մեդիա» ընկերության ղեկավար Ռուբեն Դաշդիշյանը kinopoisk.ru ռեսուրսին պատմել է «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի նկարահանումների մասին, որոնք մեկնարկել են Մոսկվայում հոկտեմբերի 12–ին։ Ինչպես նշել է Դիշդիշյանը, չի բացառվում, որ ֆիլմը կներկայացվի «Օսկարի» Հայաստանի կողմից։

 Պատմական ակնարկ

Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թ.–ի դեկտեմբերի 7–ին Հայաստանի հյուսիս–արևմուտքում։ Մոտ 7 բալ հզորությամբ ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժել են ավելի քան 300 բնակավայրեր, իսկ երկրաշարժի էպիկենտրոնում հայտնված Սպիտակ քաղաքը հիմնովին ավերվել է։ Աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, մոտ 500 հազարն անօթևան է մնացել։ Առավել շատ տուժել է Լենինականը (Գյումրի), որտեղ էլ կծավալվի «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի սյուժեն։

 Դիշդիշյանի խոսքով` Սպիտակի երկրաշարժը ԽՍՀՄ պատմության ընթացքում գրանցված վերջին իրադարձություններից է, որը միավորեց ողջ խորհրդային ժողովրդին։ Բոլոր խորհրդային հանրապետություններից Հայաստան էին գալիս կամավորներ, հասարակ ընտանիքները հումանիտար օգնություն էին ուղարկում տուժածներին։ Աղետից հետո հինգ տարի շարունակ քաղաքների վերականգնման աշխատանքներին էին մասնակցում ոչ միայն ԽՍՀՄ քաղաքացիները, այլ նաև օտարերկրացիներ` նորվեգացիներ, չեխեր, գերմանացիներ, ֆրանսիացիներ և ուրիշներ։

 Դիշդիշյանը ևս մասնակցել է այդ իրադարձություններին։ Երկրաշարժի հաջորդ օրը նա ընկերոջ հետ մեկնել է Լենինական և օգնել փրկարարներին` հույս ունենալով, որ փլատակների տակ ողջ մարդկանց կգտնի։

«Ցանկանում էինք Հայաստանի հետ կապված ինչ–որ բան անել, սակայն 1988 թ.–ի երկրաշարժի մասին չէինք մտածում։ Երբ Անդրեասյան եղբայրները մեզ մոտ եկան սցենարով, մենք հասկացանք, որ սա հարմար նախագիծ է, չէ՞ որ սա Հայաստանում տեղի ունեցած հայտնի ողբերգական իրադարձություն է, որի մասին կարելի է նկարահանել մեծ, հանդիսատեսի լայն շրջանակին հետաքրքրող ֆիլմ», – նշել է Դիշդիշյանը։

 Создатели фильма "История одного землетрясения"

Սպիտակի երկրաշարժի մասին պատմող աղետ–ֆիլմ` ռուս հանդիսատեսի համար

 «Մեր ստացած սցենարի հեղինակները հայեր էին,  և այն ուղղված էր հայկական լսարանին։ Մենք արմատապես փոխեցինք այն` հասկանալով, որ աշխատում ենք ռուսական շուկայում և պետք է հետաքրքրենք ռուս հանդիսատեսին։ Կես տարի փոխում էինք սցենարը` թողնելով միայն ընդհանուր հենքը։ Ռուս հերոս ավելացրեցինք, ստեղծեցինք ուժեղ մարդկային պատմություն` պահպանելով նաև action–ը», – նշել է Դիշդիշյանը։

Նա մեծ հույսեր է կապում ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի հետ և հավատում, որ Անդրեասյանին կհաջողվի լավ նկարահանել ինչպես հուզիչ դրամա, այնպես էլ աղետ–ֆիլմ։

 «Մենք վաճառելու ենք կինոն` որպես ժանրային, սակայն մյուս կողմից վստահ ենք, որ հանդիսատեսին դժվար կլինի զսպել արցունքները», – ասել է Դիշդիշյանը։

Նրա խոսքով` աղետի հարվածը վայրկյաններ է տևել, միգուցե` կես րոպե։ Ֆիլմում դա կտևի մի քանի րոպե։ Ֆիլմի հիմնական մասում ներկայացվում են աղետի հետևանքները` ավերված քաղաքը, հարազատներին կորցրած մարդկանց վիշտը, փրկարարական գործողությունները։

«Ֆիլմի հիմքում ընկած կլինի երկու գլխավոր հերոսների` 25–ամյա Ռոբերտի և ռուս շինարար Անդրեյի կոնֆլիկտը, ով վերադառնում է Լենինական ընտանիքի մոտ 8 տարվա ազատազրկումից հետո։ Նրա այցը համընկնում է երկրաշարժի հետ։ Երիտասարդ հերոսը վստահ է, որ հենց Անդրեյն է մեղավոր ութ տարի առաջ իր ընտանիքի հետ տեղի ունեցած ողբերգության մեջ», – ասել է Դիշդիշյանը։

 Декорации к фильму "История одного землетрясения"

Ֆիլմի աստղային քասթինգը

Ռուսական կողմից «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմն ունի աստղային քասթինգ։ Անդրեյի կերպարը մարմնավորում է Կոնստանտին Լավրոնենկոն, նրա կնոջ կերպարը` Մարիա Միրոնովան, կամավոր կռունկավարի կերպարը` Արտյոմ Բիստրովը։ Սակայն ֆիլմի ստեղծողները ստիպված են եղել ավելի քան վեց ամիս փնտրել հայ կերպարները մարմնավորող դերասաններին։

«Կես տարի տևել է հայ կերպարներին մարմնավորող դերասանների քասթինգը։ Մենք փորձել ենք Ռուսաստանում բնակվող հայազգի բոլոր դերասաններին, զուգահեռաբար քասթինգ էր անցկացվում նաև Հայաստանում։ Սկզբունքային որոշում էինք ընդունել, որ հայազգի կերպարներին պետք է մարմնավորեն միայն հայերը, չնայած ըստ տիպաժի հարմար են նաև այլազգի դերասանները», – նշել է Դիշդիշյանը։

 Քասթինգի մի քանի փուլերից հետո 20–30 թեկնածուներից մնացել են Վիկտոր Ստեփանյանը, Տաթևիկ Հովակիմյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանը, Սոս Ջանիբեկյանը։

Իսկ ավերված Լենինականի «դերում հանդես կգան» Մոսկվայի արդյունաբերական ծայրամասերը։

 «Մենք գտանք ամբողջովին քանդված գործարան։ Այնտեղ պետք է նոր բնակելի տարածք կառուցվեր։ Մեզ հաջողվեց համոզել մինչև տարեվերջ չսկսել շինարարությունը և թողնել ավերակները, այնտեղ իսկապես ամեն ինչ այնպիսի տեսք ունի, կարծես երկրաշարժից հետո լինի», – ասել է Դիշդիշյանը։

Բնական պայմաններում կատարվող նկարահանումները կսկսվեն նոյեմբերին Գյումրիում։

Декорации к фильму "История одного землетрясения"

ՀՀ մշակույթի նախարարությունն աջակցել է նախագծին


Ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 175 մլն ռուբլի։

Ֆիլմի ստեղծման նպատակով 100 հազար դոլար կներդնեն ՀՀ մշակույթի նախարարությունն ու Կինոյի տեղական հիմնադրամը։

«Մեզ համար կարևոր է, որ Հայաստանը մեզ աջակցում է, մեծ օգնություն ենք ստանում պրոֆիլային նախարարությունների կողմից, ինչի համար շնորհակալ ենք նրանց», – նշել է Դիշդիշյանը։

 Իսկ ՀՀ պաշտանության և արտակարգ իրավիճակների նախարարությունները կաջակցեն կինեմատոգրաֆիստներին զանգվածային տեսարանների ժամանակ` տրամադրելով ռազմական տեխնիկա, օբյեկտներ։ Նկարահանման համար նախատեսված սարքավորումների մի մասը կվարձակալվի Հայաստանում, մյուս մասը կբերվի Մոսկվայից։

Փառատոններ, «Օսկար» և չորս հայկական կինոթատրոններ

«Մեզ թվում է, որ եթե ֆիլմը ստացվի, ապա այն կարող է դառնալ Հայաստանում ամենահաջողվածներից մեկը։ Հետաքրքիր է, որ Հայաստնում գործում է ընդամենը չորս կինոթատրոն, սակայն տեղական կատակերգությունները հավաքում են մոտ 200 հազար հանդիսատես, քանի որ մարդիկ այնտեղ ֆիլմը դիտում են մի քանի անգամ, եթե այն իրենց դուր է եկել», – նշել է Դիշդիշյանը։

 Նրա գնահատմամբ` 200 հազար հանդիսատեսը գրեթե 1 մլն դոլար է։ Այսինքն, փոքր երկիրը կարող է ֆիլմին նման մեծ գումար ապահովել։

«Գարնանն այնտեղ բացվում է մի քանի սրահներից բաղկացած նոր կինոթատրոն։ Կարծում եմ` երբ մեր ֆիլմն էկրաններ բարձրանա, Հայաստանում կլինի ավելի քան 20 էկրան», – նշում է Դիշդիշյանը։

Բացի Հայաստանի վարձույթից, ֆիլմի ստեղծողները հույս ունեն, որ այն հաջող վաճառքներ կունենա նաև միջազգային ասպարեզում` ներկայացնելով «Մետրո» ֆիլմի օրինակը, որը հավաքել էր ավելի քան 1,2 մլն դոլար։

Ֆիլմի սևագիր տարբերակը դիտելուց հետո պրոդյուսերները կորոշեն ֆիլմի փառատոնային ճակատագիրը։ Ակնկալվում է, որ ֆիլմի վերջնական տարբերակը պատրաստ կլինի 2016 թ.–ի օգոստոսի վերջին, իսկ «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմն էկրաններ կբարձրանա մոտավորապես դեկտեմբերի 7–ին` ողբերգական իրադարձությունների տարելիցի օրը։ Ռուսաստանում ֆիլմի տարածմամբ կզբաղվի «Կարո Պրոկատ» ընկերությունը։

«Ինձ թվում է, որ ֆիլմն ունի և՛ կոմերցիոն, և՛ փառատոնային ներուժ», – ընդգծում է Դիշդիշյանը։ «Այնպես որ բոլոր փառատոններն օգոստոսից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում կգտնվեն մեր ուշադրության կենտրոնում»։–0–


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:51
16 Սեպտեմբերի 2017
Շերը երգել է ռեփեր Future–ի հետ Gap–ի գովազդում (ՎԻԴԵՈ)
Շերը երգել է հայտնի ռեփեր Future–ի հետ Gap հայտնի ամերիկյան ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում։
19:59
15 Սեպտեմբերի 2017
«Պատերազմի հետքերը». Արցախի մասին պատմող գերմանացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Երևանում
Ֆիլմը նկարահանվել է մոտ տասը տարի առաջ այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը:
16:28
15 Սեպտեմբերի 2017
Հաղթանակս նվիրում եմ Արցախին. Էռնա Միր (ՖՈՏՈ)
«Նոր ալիք» միջազգային մրցույթի  հաղթող Էրնա Միրը լուսանկար է հրապարակել և նշել, որ հաղթանակը նվիրում է իր երկրին։
10:22
14 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը հաղթել է «Նոր ալիք 2017» մրցույթում
Սոչիում գիշերն ավարտվեց «Նոր ալիք 0217» մրցույթի երրորդ եզրափակիչ մրցութային օրը։
21:16
13 Սեպտեմբերի 2017
Գարիկ Մարտիրոսյանը չկարողացավ հայտարարել Comedy Club–ի նոր հաղորդավարի անունը (ՎԻԴԵՈ)
Սկսվում է հումորային Comedy Club հաղորդման նոր եթերաշրջանը։
00:31
12 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը ցնցել է «Նոր ալիքի» հանդիսատեսին ու ժյուրիին «Իմ Հայաստան» երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ժյուրիի բոլոր անդամները Էռնային տվել են ամենաբարձր գնահատականը` 11 միավոր։
14:25
11 Սեպտեմբերի 2017
«Նոր ալիքում» Հայաստանը ներկայացնող Էռնա Միրն առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո (ՎԻԴԵՈ)
«Նոր ալիք 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո:
17:13
09 Սեպտեմբերի 2017
Լույս է տեսել Ջորջ Մայքլի առաջին հետմահու սինգլը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի առաջին հետմահու կոմպոզիցիան:
18:56
06 Սեպտեմբերի 2017
Այվազովսկու «Քաոս. Աշխարհի արարում» կտավը կցուցադրվի Երևանում
Հայաստանի Ազգային պատկերասրահում սեպտեմբերի 15–ին մեկնարկում է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդեսը։
18:35
05 Սեպտեմբերի 2017
Թուրքիայում ֆիլմ է նկարահանվել թուրքի և հայուհու սիրո պատմության մասին (ՎԻԴԵՈ)
Սեպտեմբերի 8-ին Թուրքիայում մեծ էկրան կբարձրանա «Կիսատ մնացած» ֆիլմը, որը պատմում է թուրք երիտասարդի և հայուհու սիրո մասին:
16:37
05 Սեպտեմբերի 2017
Հայաստանցի և արցախցի վարպետները կներկայացնեն իրենց բացառիկ աշխատանքները «Մշակութային վերածնունդ» փառատոնի շրջանակում
Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների համահայկական փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 9–ին Դիլիջանում։
19:52
04 Սեպտեմբերի 2017
Ֆրանսիացի կոմպոզիտոր Դյուպլեսիի երաժշտությունը հնչել է Գանձասարում (ՎԻԴԵՈ)
Նկարահանել է Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ Ժորա Սարգսյանի նոր տեսահոլովակը։