ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սկսվում է հումորային Comedy Club հաղորդման նոր եթերաշրջանը։
Ինչպես հայտնում է
7дней–ը, հաղորդավար Անդրեյ Մալախովը, ում հեռանալն Առաջին ալիքից դարձել է ամռան գլխավոր սենսացիան, շարունակում է զարմացնել իր երկրպագուներին։ Անդրեյն իր ուժերը փորձել է ևս մեկ ալիքում` ТНТ–ում։
Դա տեղի է ունեցել «Բարվիխա Luxury Village»–ում Comedy Club–ի նոր եթերաշրջանի նկարահանումների ժամանակ։ Գարիկ Խառլամովի հրավերով բեմ բարձրացած Անդրեյ Մալախովը միանգամից վերցրել է ղեկն իր ձեռքը` իր շտկումները մտցնելով շոուի նոր եթերաշրջանում։
Ի դեպ, Comedy Club–ի նոր եթերաշրջանում անակնկալները շատ կլինեն։ -0-