437.67
4.35
404.35
+3
Եղանակը Երևանում
Հայ

«Բարի լույս». նոր հայացք Հայաստանի ուղղությամբ

21:05
15 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռեժիսոր Աննա Արևշատյանը, «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում ներկայացնելով իր «Բարի լույս» ֆիլմը, նշեց, որ փորձել է նորովի տեսնել երկիրն ու նրա բնակիչներին։

Ֆիլմը պատմում է դժվարին 90–ականներին Հայաստանի կյանքի մասին։

«Շատերն ինձ հարցնում էին, թե ինչու է հարկավոր հիշել այդ ծանր ժամանակները, սակայն այդ ժամանակահատվածը մեր կյանքի կարևոր փուլն է, որը թույլ է տալիս առաջ ընթանալ», – ասաց Արևշատյանը։

Նրա խոսքով` նա նկարահանել է իր դեբյուտային ֆիլմը սոցիալական դրամայի ծանր ժանրում` չակնկալելով որևէ մրցանակ։

«Ուզում եմ կինո նկարահանել իմ ժողովրդի մասին, որի մշակույթի մասնիկն եմ։ Ուզում եմ, որպեսզի ֆիլմը դիտելիս օտարերկրացիներն ուշադրություն դարձնեն այն փաստին, թե ինչ լավն ենք մենք` ուրախ, տխուր և հեգնական», – ասաց Արևշատյանը։

Լեհ օպերատոր Պավել Դիլուսն իր հերթին նշեց, որ առաջին անգամ է աշխատել Հայաստանում։

«Մի քանի օր անց Հայաստանը երկրորդ հայրենիքս համարեցի։ Ֆիլմի միջոցով փորձել եմ հասկանալ Հայաստանը և հայերին, որևէ ընդհանուր բան գտնել մեր ժողովուրդների միջև», – ասաց Դիլուսը։

Նրա խոսքով` այդ ընդհանուր գիծն այն է, որ և՛ լեհերը, և՛ հայերը դարեր շարունակ պայքարել են անկախության համար։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:50
31 Հունվարի 2024
Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը
Ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին
12:52
26 Հունվարի 2024
Աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ (ՎԻԴԵՈ)
Հայկական չքնաղ քանոնի ելևէջները․ աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ․ ՎԻԴԵՈ
21:15
22 Հունվարի 2024
Այսօր հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 103–ամյակն է
Հունվարի 22–ին նշվում է հայ անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և խորհրդային հիթերի հեղինակ Առնո Բաբաջանյանի 103–ամյակը
09:43
19 Հունվարի 2024
Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
Լորիս Ճգնավորյանի որդին՝ Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
21:15
16 Հունվարի 2024
Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
Ֆրանսիական հեղինակավոր Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
12:28
16 Հունվարի 2024
Պատանի ջութակահար Դավիթ Բաբայանը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի
Ի նշանավորումն իր հաղթանակի՝ մրցույթի ժյուրիի որոշմամբ Դավիթը ելույթ է ունեցել  «New Jersey Sinfonietta» նվագախմբի հետ
16:53
15 Հունվարի 2024
«Գոյ» թատրոնը լուծարվում է՝ միանալով մեկ այլ թատրոնի․ կոլեկտիվը բողոքի ակցիա է կազմակերպել
«Գոյ» փորձարարական թատրոնի ստեղծագործական խումբը բողոքի ակցիա է իրականացնում
16:26
15 Հունվարի 2024
Փարաջանովի 100–ամյակին ընդառաջ․ Ֆրանսիական «Տոբոգան» թատրոնում տեղի կունենա «Նռան գույնը» պարային ներկայացման պրեմիերան
«Նռան գույնը» պարային ներկայացման հայաստանյան պրեմիերան տեղի կունենա 2024 թվականի մարտին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
15:02
09 Հունվարի 2024
«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում
Ի նշանավորումն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացում է «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը
09:42
08 Հունվարի 2024
Հունվարի 9–ին կմեկնարկեն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները
2024 թ. հունվարի 9-ին նշվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը
12:18
22 Դեկտեմբերի 2023
Հայկական «Amerikatsi» ֆիլմն առաջին անգամ ընդգրկվել է «Օսկարի» շորթլիսթում՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմից
Պատմական իրադարձություն․ հայկական «Amerikatsi» ֆիլմն առաջին անգամ ընդգրկվել է «Օսկարի» շորթլիսթում՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմից
13:27
19 Դեկտեմբերի 2023
Netflix–ը ՀՀ–ում կնկարահանի երկու ֆիլմ և մեկ սերիալ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել հայտնի դերասան Թիլ Շվայգերի ներկայացուցչի հետ