ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ ռեփեր Marc 2Ray–ը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
«Հրապարակվել է «1915» երգիս տեսահոլովակը, որն օգտագործվում է ավագ դպրոցների և քոլեջների ծրագրերում` ուսանողներին Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու նպատակով», – նշել է ռեփերը իր Facebook-յան էջում։
Նա ավելացրել է, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել այս երգը Նյու Յորքի Times Square հրապարակում հաջորդ ամիս Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակի արարողության ժամանակ։
Marc 2Ray–ն ամերիկահայ հայտնի հիփ–հոփ և ռեփ կատարող է, ում նախնիները փրկվել են Հայոց ցեղասպանության տարիներին։
Տեսահոլովակի միջոցով Marc 2Ray–ն իր ունկնդիրներին տանում է 20–րդ դարի առաջին ցեղասպանության դաժանությունների միջով` նկարագրելով, թե ինչպես է փրկվել իր ընտանիքը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում