441.06
4.43
403.38
-1
Եղանակը Երևանում
Հայ

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնը հագեցած կլինի բացօթյա կինոդիտումներով

19:26
17 Հունիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնի շրջանակում Կարապի լճի տարածքում կկազմակերպվեն բացօթյա կինոդիտումներ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10–17–ը։ Փառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերում ներառվել է 135 ֆիլմ։

Մամուլի հաղորդագրության համաձայն` ծրագրի ընթացքին և օրակարգին երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը կկարողանան ծանոթանալ Երևանի տարբեր հատվածներում տեղադրված տեսաէկրաններից:

Կինոփառատոնի բոլոր օրերին Ազնավուրի անվան հրապարակում կհնչի երևանյան ջազ՝ անվանի ջազ գործիչների և ջազ բենդերի մասնակցությամբ:

Золотой Абрикос 2016

Այս տարի Ազատության հրապարակում կտեղակայվի շարժական կինոավտոմոբիլ, որով պարբերաբար կցուցադրվեն ամենատարբեր ժանրերի ֆիլմեր:

«Ոսկե ծիրանի» շրջանակում այս տարի նախատեսված են մի շարք ծրագրեր` «Հայկական կինո. արդի ժամանակներ», «Վիլյամ Շեքսպիրի մահվան 400–րդ տարելիցին» նվիրված ծրագիրը, ինչպես նաև «Ֆրանսիական նոր կինո», «Դանիական նոր կինո» և «Բասկական նոր կինո» ծրագրերը։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից, այն տարածաշրջանի ամենաճանաչված փառատոներից մեկն է: Փառատոնը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության և VivaCell-MTS ընկերության աջակցությամբ։ Տարբեր տարիներին Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է։

2010 թվակաժնին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:53
10 Մարտի 2024
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում (ՖՈՏՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում․ ՖՈՏՈ)
20:55
07 Մարտի 2024
Մոսկվայի հայտնի ազգերի թատրոնը Սաթի Սպիվակովայի հետ առաջին անգամ ելույթ կունենա Երևանում (ՖՈՏՈ)
Մոսկվայի Ազգերի Թատրոնի «Դեղձանիկը» ներկայացումը կցուցադրվի ապրիլի 5–6–ը Կ․ Ստանիսլավկսու անվան դրամատիկական թատրոնի բեմում
22:47
02 Մարտի 2024
Վարդավառն ու Աստղիկ աստվածուհին՝ Disney–ի մուլտֆիլմում (ՎԻԴԵՈ)
Սա առաջին դեպքն է, երբ Disney–ն իր ֆիլմարտադրության մեջ անդրադառնում է հայկական մշակույթին․ ՎԻԴԵՈ
18:15
27 Փետրվարի 2024
Երևանում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացման պրեմիերան
Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին
12:50
31 Հունվարի 2024
Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը
Ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին
12:52
26 Հունվարի 2024
Աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ (ՎԻԴԵՈ)
Հայկական չքնաղ քանոնի ելևէջները․ աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ․ ՎԻԴԵՈ
21:15
22 Հունվարի 2024
Այսօր հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 103–ամյակն է
Հունվարի 22–ին նշվում է հայ անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և խորհրդային հիթերի հեղինակ Առնո Բաբաջանյանի 103–ամյակը
09:43
19 Հունվարի 2024
Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
Լորիս Ճգնավորյանի որդին՝ Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
21:15
16 Հունվարի 2024
Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
Ֆրանսիական հեղինակավոր Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
12:28
16 Հունվարի 2024
Պատանի ջութակահար Դավիթ Բաբայանը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի
Ի նշանավորումն իր հաղթանակի՝ մրցույթի ժյուրիի որոշմամբ Դավիթը ելույթ է ունեցել  «New Jersey Sinfonietta» նվագախմբի հետ
16:53
15 Հունվարի 2024
«Գոյ» թատրոնը լուծարվում է՝ միանալով մեկ այլ թատրոնի․ կոլեկտիվը բողոքի ակցիա է կազմակերպել
«Գոյ» փորձարարական թատրոնի ստեղծագործական խումբը բողոքի ակցիա է իրականացնում
16:26
15 Հունվարի 2024
Փարաջանովի 100–ամյակին ընդառաջ․ Ֆրանսիական «Տոբոգան» թատրոնում տեղի կունենա «Նռան գույնը» պարային ներկայացման պրեմիերան
«Նռան գույնը» պարային ներկայացման հայաստանյան պրեմիերան տեղի կունենա 2024 թվականի մարտին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում