482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+16
Եղանակը Երևանում
Հայ
Ստանիսլավսկու ռուսական թատրոնը ընտրությունների մասին պրովոկացիոն բեմադրություն կներկայացնի
18:38
20 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը հունվարի վերջին թատերասերներին կներկայացնի ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների մասին պատմող պրովոկացիոն պիեսի պրեմիերան, տեղեկացրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը։

«Հիմա մենք աշխատում ենք ընտրությունների մասն պատմող` Դ. Հայերի «Հրաժեշտ մարմնի հետ կամ Ելք կա» պիեսի վրա։ Եթե սյուժեի մասին խոսենք ավելի հակիրճ, ապա պիեսը պատմում է այն մասին, որ մահանում է ԱՄՆ–ի կոնգրեսի անդամն ու հարկավոր է նրան փոխարինող գտնել։ Սա միաժամանակ զվարճալի և ողբերգական պիես է այն մասին, որ կարելի է ցանկացած մարդու դարձնել պատգամավոր, իսկ քվեարկել կարելի է անգամ մահացածի օգտին», – ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` նոր մեկնաբանությամբ պիեսը կոչվելու է «Ընտրություն կա»։

«Սակայն ես մտածում եմ պիեսին ավելի պրովոկացիոն վերնագիր տալու շուրջ։ Պիեսում հանդես են գալիս Ֆրեդ Դավթյանը, Ռոբերտ Հակոբյանը, երիտասարդ դերասաններ։ Սա վառ պիես է` դերասանական վառ աշխատանքներով», – ասաց Գրիգորյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Ամանորյա տոներին թատրոնը կներկայացնի Շառլ Պերոյի «Մոխրոտիկը» հեքիաթի ինտերպրետացիան` Նոռա Գրիգորյանի բեմադրությամբ, որի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի վերջին։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:38
22 Մայիսի 2017
Ավիշայ Քոենը համերգով ելույթ կունենա Հայաստանում
Իսրայելցի կոնտրաբասահար,  կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող Ավիշայ Քոենն իր տրիոյով առաջին անգամ համերգով ելույթ կունենա Երևանում։
14:50
22 Մայիսի 2017
Այսօր մաեստրո Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Այսօր աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։
11:45
22 Մայիսի 2017
Շերն արժանացել է Billboard Music Awards–ի «Icon» մրցանակին և երգել է իր լեգենդար հիթը (ԼՈւՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկահայ երգչուհի Շերը մրցանակի է արժանացել Billboard Music Awards–ի «Icon» անվանակարգում։
13:45
20 Մայիսի 2017
Իգոր Կրուտոյի սանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017»–ում
Իգոր Կրուտոյի սան Անահիտ Ադամյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017» մրցույթում։
20:42
19 Մայիսի 2017
Օսկարակիր ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանի
Ֆիլմը պատմում է 1915–1917 թթ–ի իրադարձությունների մասին, երբ թուրքերը սպանում էին հայերին։
20:40
19 Մայիսի 2017
Trio Mandili հայտնի վրացական խումբը հայերեն է սովորում երևանյան համերգից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Trio Mandili հայտնի վրացական ֆոլկ–խումբը հայերեն է սովորում հունիսի 11–ին կայանալիք երևանյան առաջին համերգից առաջ։
20:09
18 Մայիսի 2017
Լևոն Արոնյանի կինը հայերեն բանաստեղծություն է ընթերցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` երևանյան «Ճանապարհորդ» թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին, հայերեն լեզվով բանաստեղծություն է ընթերցել։
16:19
18 Մայիսի 2017
Հայ երիտասարդ գրողները ժամանակակից պատմությունը կներկայացնեն Պուշկինի սյուժեների հիման վրա
Հայաստանում մեկնարկեց «Մեր Պուշկինը» գրական մրցույթը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդ գրողները:
20:21
17 Մայիսի 2017
Ռուս հայտնի դերասան Կոնստանտին Խաբենսկին դասախոսություն կկարդա Երևանում
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Կոնստանտին Խաբենսկին բաց դասախոսություն կկարդա:
15:07
17 Մայիսի 2017
Արեգ Բալայանը` «Ավրորա» լուսանկարչական մրցույթի հաղթող (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
«Մարդասիրության աչքերով» խորագրով լուսանկարչական ֆոտոցուցահանդեսն է բացվել  «Դալան» ցուցասրահում մայիսի 16-ին։
20:56
16 Մայիսի 2017
Ազգային պատկերասրահի այցելուները կարող են վիրտուալ շրջայց կատարել Արևմտյան Հայաստանով և Կիլիկիայով
Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի և Կիլիկիո պատմական հուշարձանների ցուցահանդեսը՝ 360 ° ձևաչափով:  
17:47
16 Մայիսի 2017
«Ձայնը» շոուի եզրափակչի մասնակից Նարգիզը ելույթ կունենա Երևանում
«Ձայնը» շոուի եզրափակչի մասնակից Նարգիզը (Նարգիզ Զակիրովա) ելույթ կունենա Երևանում: