486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
15:49
20 Հոկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 19-ին «Արամ Խաչատրյան» լեփ-լեցուն համերգասրահում կայացավ ամերիկահայ ռոք երաժիշտ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան։

Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։

Սիմֆոնիայում նկարագրված է մարդկային լավ ու վատ կողմերի պայքարը, դժվարին փորձությունները, ինքնավերլուծությունը և ի վերջո` լույսի հաղթանակը։

Թանկյանի ստեղծագործությունը բուռն ծափահարություններով ընդունվեց հանդիսատեսի կողմից, այդ ջերմ ծափողջույնների ներքո էլ բեմ բարձրացավ հեղինակը։

Серж Танкян выступление в Ереване

«Հայաստանում իմ սիմֆոնիան Երիտասարդական նվագախմբի կողմից ներկայացնելն ինձ համար հիանալի մի բան է։ Ճիշտն ասած, շատ տպավորված, հիացած և հուզված եմ։ Շնորհակալությունս եմ հայտնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին և Սերգեյ Սմբատյանին ֆանտաստիկ աշխատանքի համար։ Այսօր մտածում էի, որ մեր երկրի գանձերը գետնի տակ չեն, այստեղ են՝ այս բեմում, մեր մշակույթը, մեր երաժիշտներն են, որոնց պետք է միշտ քաջալերենք»,- ասել է Սերժ Թանկյանը, հաղորդում է նվագախմբի մամուլի ծառայությունը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը մեծ ձեռքբերում է անվանել այն փաստը, որ համաշխարհային մասշտաբի ռոք երաժիշտը կարևորում է նաև սիմֆոնիկ ժանրը և գրում սիմֆոնիկ գործեր։

Серж Танкян выступление в Ереване

«Սերժ Թանկյանն այն կոմպոզիտորն է, ում երաժշտությունը պետք է շատ հնչի, ում փիլիսոփայության հետ շատերը պետք է հաղորդակցվեն։ Եվ մենք ուրախ ենք Թանկյանի արվեստն ու գաղափարախոսությունը մարդկանց փոխանցելու համար»,- ասել է Սերգեյ Սմբատյանը։

Խաչատրյանական փառատոնի շրջանակում կայացած երեկոյի ընթացքում հնչել է նաև Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ որպես մենակատար է ելույթ ունեցել դաշնակահար Լևոն Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։–0–


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
16 Նոյեմբերի 2017
Մարկ Բուշկով. բելգիացի ջութակահարը Խաչատրյանի միջազգային 5-րդ փառատոնի բեմում
Հերթական համերգային երեկոյի ընթացքում՝ նոյեմբերի 16-ին նախատեսված է բելգիացի ջութակահար Մարկ Բուշկովի ելույթը:
14:46
13 Նոյեմբերի 2017
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կկարողանա քվեարկել Միշայի օգտին
«Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի քվեարկության կարգում կարևոր փոփոխություններ են իրականացվել:
11:00
12 Նոյեմբերի 2017
«Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Միշան «Բումերանգ» բաց կթողնի Երևանում «Ռիո» առևտրի կենտրոնի բացման ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միշան կներկայացնի իր եվրատեսիլյան «Բումերանգ» երգը «Ռիո» առևտրի կենտրոնի բացման արարողության ժամանակ, որը տեղի կունենա նոյեմբերի 13–ին:
19:57
08 Նոյեմբերի 2017
Կոմիտաս և ջազ, «Հովեր» կամ Հայաստանի մշակութային օրեր Ռուսաստանում
Սանկտ Պետերբուրգում կկայանան հայ երաժշտական կոլեկտիվների համերգներ:
15:16
08 Նոյեմբերի 2017
Լույս է տեսել Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի հայերեն թարգմանությունը
«Մանյույան» հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն հերոսական մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց Wi-Fi–ի ու համակարգչային խաղերի։
13:37
03 Նոյեմբերի 2017
Արամ MP3-ը և Սևակ Խանաղյանը` մեկ բեմում
Երևանում տեղի կունենա Արամ MP3-ի  և Սևակ Խանաղյանի համերգը։
17:10
27 Հոկտեմբերի 2017
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը ճանաչվել է լավագույնը Scandinavian International Film Festival–ում (ՖՈՏՈ)
Ալեքսանդր Խաչատրյանը, ով նկարահանվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում, ճանաչվել է լավագույն դերասանը:
13:56
27 Հոկտեմբերի 2017
«Դեպի Եվրատեսիլ»-ի նոր եթերաշրջանը՝ Հանրայինի եթերում. հայտերի ընդունման մեկնարկը տրված է
Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը:
12:58
27 Հոկտեմբերի 2017
Հայոց ցեղասպանության մասին Ջո Բերլինգերի ֆիլմը հաղթել է Լոս Անջելեսի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրությունում 102 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին։
18:48
26 Հոկտեմբերի 2017
Գրեմմիի կրկնակի մրցանակակիրը հետաձգել է համերգային շրջագայությունը Yerevan Jazz Fest 2017–ի համար
Միլերը հետաձգել է իր համերգային շրջագայությունը, որպեսզի մասնակցի Yerevan Jazz Fest 2017 փառատոնին։
11:00
22 Հոկտեմբերի 2017
Դիանա Շալժիյանը ռուսական «Գոլոս» նախագծում գերել է Ագուտնին և անցել հաջորդ փուլ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի  6-րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում Դիանա Շալժիյանը գերել է Լեոնիդ Ագուտինին, ով որոշել է թողնել Դիանային նախագծում։
10:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը