438.37
4.44
404.03
+4
Եղանակը Երևանում
Հայ

Մարկ Բուշկով. բելգիացի ջութակահարը Խաչատրյանի միջազգային 5-րդ փառատոնի բեմում

11:42
16 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերից Հայաստանում ընթանում Է Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը:

Փառատոնային ծրագիրն ընդգրկում է ինչպես հայաստանցի, այնպես էլ արտերկրից ժամանած մենակատարների, անսամբլների ելույթներ, հաղորդում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունը։

Հերթական համերգային երեկոյի ընթացքում՝ նոյեմբերի 16-ին նախատեսված է բելգիացի ջութակահար Մարկ Բուշկովի ելույթը: Ջութակահարը հայ հանդիսատեսին կներկայացնի Յան Սիբելիուսի ջութակի կոնցերտը: Համերգային մյուս մասում ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյան: Նվագախումբը կկատարի Պյոտր Չայկովսկու «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք-ֆանտազիան:

Մարկ Բուշկովը ծնվել է 1991 թ.–ին երաժիշտների ընտանիքում: 5 տարեկանում իր առաջին դասերն է վերցրել պապիկից՝ Մաթիս Վայցներից: Ընդամենը մեկ տարի անց առաջին անգամ ելույթ է ունեցել հանդիսատեսի առջև: 2001-ին սկսել է սովորել Լիոնի ազգային կոնսերվատորիայում՝ Քլեր Բերնարդի ստուդիայում: 2007-ին տեղափոխվել է Փարիզի ազգային կոնսերվատորիա (CNSM): Այստեղ սկսել է ուսանել Բորիս Գարլիցկու հետ.վերջինս անգնահատելի խորհուրդներ է տալիս նրան կատարելագործելու սեփական վարպետությունը: Հաջորդիվ Բուշկովը մասնակցում է վարպետության դասերի և փառատոների Մուլին դ’Անդեում, Տրուայում և Բորդոյում (Ֆրանսիա), Վիտերբոյում (Իտալիա) և Նյու Հեմփշիրում (ԱՄՆ):

Մարկ Բուշկովն իր գործունեության ընթացքում արժանացել է մի շարք միջազգային մրցանակների: Դրանք նոր շունչ են հաղորդել երաժշտի կարիերային. հաղթել է առաջին մրցանակը հեղինակավոր Հենրի Կոխի անվան ջութակահարների միջազգային մրցույթում, ինչպես նաև Լայպցիգում 2010 թ. անցկացված European Young Concert Artists Audition-ում: Նույն տարում նա ստացել է առաջին մրցանակ (ջութակ) Փարիզի CNSM-ի ժյուրիի կողմից: Դրան 2011-ին հաջորդեց հեղինակավոր Ebel մրցանակը:

2012 թ.–ին նա դարձավ Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթի (Բրյուսել) եզրափակչի մասնակից և մրցանակակիր: 2013-ին հաղթեց առաջին մրցանակը Մոնրեալի միջազգային երաժշտական մրցույթում և Ջորջ Գարայի կողմից ճանաչվեց Stiftung Juventus-ի մրցանակակիր:

Մարկ Բուշկովի համերգային կարիերան բավականին սրընթաց էր: Անթիվ մենահամերգներՀամբուրգում, Մոնպելյե փառատոնի շրջանակում, Փարիզի Դե լա Վիլլ թատրոնում, «Երաժշտական օլիմպոս» միջազգային փառատոնի շրջանակում Սանկտ Պետերբուրգում և Մոնրեալում, համագործակցություն այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Բելգիայի ազգային նվագախումբը, Լիեժի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Լոձի ֆիլհարմոնիկը, Մոսկվայի ֆիլհարմոնիկը,Staatsorchester Rheinische ֆիլհարմոնիկը։

2014/15 համերգաշրջանում Մարկ Բուշկովը Համբուրգում առաջին անգամ հանդես եկավ NDR սիմֆոնիկ նվագախմբի հետ: Համերգաշրջանի կարևոր ելույթներից էր Բրամսի Ջութակի կոնցերտի կատարումը Դյուսելդորֆի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Deutsche Oper am Rhein-ի բալետային ներկայացումներից մեկի համար:

2014 թ.–ի դեկտեմբերին Մարիս Յանսոնսի հրավերով Բուշկովը հանդես է եկել Թագավորական Կոնցերտգեբաու նվագախմբի Essentials շարքի անդրանիկ համերգում:

Հիշեցնենք, որ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը կշարունակվի մինչև դեկտեմբերի 11-ը: Հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել հայ և արտերկրյա կոմպոզիտորների ստեղծագործություններ, հաղորդակիցը լինել դասական երաժշտության գոհարներին:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:47
02 Մարտի 2024
Վարդավառն ու Աստղիկ աստվածուհին՝ Disney–ի մուլտֆիլմում (ՎԻԴԵՈ)
Սա առաջին դեպքն է, երբ Disney–ն իր ֆիլմարտադրության մեջ անդրադառնում է հայկական մշակույթին․ ՎԻԴԵՈ
18:15
27 Փետրվարի 2024
Երևանում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացման պրեմիերան
Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին
12:50
31 Հունվարի 2024
Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը
Ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին
12:52
26 Հունվարի 2024
Աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ (ՎԻԴԵՈ)
Հայկական չքնաղ քանոնի ելևէջները․ աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ․ ՎԻԴԵՈ
21:15
22 Հունվարի 2024
Այսօր հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 103–ամյակն է
Հունվարի 22–ին նշվում է հայ անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և խորհրդային հիթերի հեղինակ Առնո Բաբաջանյանի 103–ամյակը
09:43
19 Հունվարի 2024
Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
Լորիս Ճգնավորյանի որդին՝ Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
21:15
16 Հունվարի 2024
Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
Ֆրանսիական հեղինակավոր Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
12:28
16 Հունվարի 2024
Պատանի ջութակահար Դավիթ Բաբայանը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի
Ի նշանավորումն իր հաղթանակի՝ մրցույթի ժյուրիի որոշմամբ Դավիթը ելույթ է ունեցել  «New Jersey Sinfonietta» նվագախմբի հետ
16:53
15 Հունվարի 2024
«Գոյ» թատրոնը լուծարվում է՝ միանալով մեկ այլ թատրոնի․ կոլեկտիվը բողոքի ակցիա է կազմակերպել
«Գոյ» փորձարարական թատրոնի ստեղծագործական խումբը բողոքի ակցիա է իրականացնում
16:26
15 Հունվարի 2024
Փարաջանովի 100–ամյակին ընդառաջ․ Ֆրանսիական «Տոբոգան» թատրոնում տեղի կունենա «Նռան գույնը» պարային ներկայացման պրեմիերան
«Նռան գույնը» պարային ներկայացման հայաստանյան պրեմիերան տեղի կունենա 2024 թվականի մարտին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
15:02
09 Հունվարի 2024
«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում
Ի նշանավորումն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացում է «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը
09:42
08 Հունվարի 2024
Հունվարի 9–ին կմեկնարկեն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները
2024 թ. հունվարի 9-ին նշվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը