+37
Եղանակը Երևանում
Հայ

Խաչատրյանի փառատոնի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել «Նովոստի–Արմենիային» ինֆորմացիոն աջակցության համար

14:52
05 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արամ Խաչատրյանի 115–ամյակին նվիրված Խաչատրյանի միջազգային 6–րդ փառատոնի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել «Նովոստի–Արմենիա» գործակալության տնօրեն Գալինա Դավիթյանին փառատոնի լուսաբանման և հանդիսատեսին համերգների մասին իրազեկելու համար։

Ինչպես նշվում է շնորհակալագրում, որը ստացել է Գ. Դավիթյանը «Դասական երաժշտության աջակցություն» ոչ կառավարական կազմակերպությունից, հոկտեմբերի 18–ից մինչև նոյեմբերի 13–ը կայացավ մեծն Մաեստրո Խաչատրյանի 115–ամյակին նվիրված Խաչատրյանի միջազգային 6–րդ փառատոնը։

«Փառատոնի շրջանակներում ելույթ ունեցան հատուկ Երևանի ժամանած հայտնի և նշանավոր երաժիշտներ։ Հատկանշական է, որ բոլոր երաժիշտները կատարեցին Խաչատրյանի հայտնի և սիրված գործերը», – նշվում է նամակում։

Փառատոնի շրջանակներում հնչեցին միայն խաչատրյանական ստեղծագործություններ, բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց հանրության շրջանում սիրված և սպասված Խաչատրյանը և ջազը համերգային ծրագրով, հատկանշական էր նաև Խաչատրյան Նոն–Ստոպ համերգային ծրագիրը, որի ընթացքում անընդմեջ հնչեց Խաչատրյանի կինոերաժշտությունը։

«Շնորհակալ ենք փառատոնի լուսաբանման և հանդիատեսին համերգների մասին իրազեկելու հարցում Ձեր աջակցության համար», – նշված է նամակում։

Միջոցառման շրջանակում կայացան սիմֆոնիկ և կամերային համերգներ։ Փառատոնի մասնակիցների թվում էր դաշնակահար Բորիս Բերեզովսկին։ Ելույթ ունեցան նաև թավջութակահար Ալեքսանդր Ռամը, ջութակահար Դանիել Ռոնը, թավջութակահար Մարիո Բրունելոն, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ալտահար Յուրի Բաշմետը և այլք։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:40
18 Հուլիսի 2019
Ճապոնացիների կատարմամբ «Դլե Յամանը» ցնցում է համացանցը (ՎԻԴԵՈ)
Ճապոնացիների կատարմամբ «Դլե Յամանը» ցնցում է համացանցը:
13:49
14 Հուլիսի 2019
Հրապարակվել է «Առյուծ արքան» ֆիլմի եզրափակիչ թիզերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է «Առյուծ արքան» ֆիլմի եզրափակիչ թիզերը:
15:43
13 Հուլիսի 2019
Ռուսաստանը և Թուրքիան համատեղ պատմության մասին ֆիլմ կնկարեն
Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանելու ուղղությամբ:
13:55
12 Հուլիսի 2019
Տիգրան Մանսուրյանի «Երևանն» առաջին անգամ կհնչի մայրաքաղաքում բաց երկնքի տակ
Կոմիտասի 150–ամյակին և Տիգրան Մանսուրյանի 80–ամյակին նվիրված համերգ կկայանա ուրբաթ Ազգային ժողովի այգում։
15:01
01 Հուլիսի 2019
«Իտալական մաֆիայի կրտսեր կազմը». հայաստանցի տղաները փայլուն ելույթ են ունեցել Ռուսական առաջին ալիքով (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի տղաները փայլուն ելույթ են ունեցել ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Лучше всех» շոուի ժամանակ:
13:14
26 Հունիսի 2019
ՕՐՎԱ ՎԻԴԵՈ. Dan Gharibian Trio–ի չքնաղ ելույթը Գեղարդի վանքում
Dan Gharibian Trio հայտնի եռյակը Սայաթ–Նովայի երգերից մեկն է կատարել
16:57
22 Հունիսի 2019
Վալերի Գերգիևը պատմել է իր կարիերայի ճակատագրական «հայկական հետքի» մասին (ՎԻԴԵՈ)
Հայտնի ռեժիսոր Վալերի Գերգիևը «Երեկոյան Ուրգանտ» ծրագրի եթերում կիսվել է Հայաստանում իր աշխատանքի տպավորություններով:
11:17
18 Հունիսի 2019
Եվս մեկ հայ. երգիչ ARS-N–ը միացել է Black Star–ին (ՎԻԴԵՈ)
Black Star պրոդյուսերական թիմին միացել է «Песня на ТНТ» շոուի մասնակից, երգիչ ARS-N – ը։
21:07
17 Հունիսի 2019
A’Studio հայտնի խումբը համերգ կտա Երևանում
Ռուսական A’Studio հայտնի խումբը կժամանի Երևան։

13:38
17 Հունիսի 2019
Անուշ Էլբակյանը կրկին արժանացել է Emmy Award հեղինակավոր ամերիկյան մրցանակին
«Boston Globe» հրատարակության պրոդյուսեր և լրագրող Անուշ Էլբակյանը կրկին արժանացել է Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի Emmy Award բարձրագույն մրցանակին։
21:15
16 Հունիսի 2019
Վավերագրական ֆիլմ է նկարահանվում մեծ մեկենաս և գործարար Լևոն Հայրապետյանի մասին
Հիշեցնենք, որ Հայրապետյանը մահացել է 2017 թվականին Մորդովիայի բանտում: