425.62
4.27
394.46
+2
Եղանակը Երևանում
Հայ

Խաչատրյանական մրցույթին կմասնակցի 13 երկրի 43 ներկայացուցիչ

11:47
10 Մայիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ամփոփվել են Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթի նախընտրական լսումների արդյունքները։

Ինչպես հաղորդում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբի մամուլի ծառայությունը, հաշվի առնելով պրոֆեսիոնալ բարձր մակարդակով բազմաթիվ դիմորդների առկայությունը և հավասար բալեր ստացած մասնակիցների մեծ թիվը՝ ժյուրիի որոշմամբ մրցույթի առաջին փուլ է անցել 43 մասնակից՝ նախատեսված 40-ի փոխարեն։

43 մասնակիցները ներկայացնում են աշխարհի 13 երկրներ (ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Ֆրանսիա, Կիպրոս, Մեքսիկա, Հարավային Աֆրիկա, Լատվիա, Ուկրաինա, Ռուսաստան, Ղազախստան, Հայաստան, Արցախ)։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի մրցույթն այս տարի անցկացվելու է վոկալ մասնագիտությամբ։ Ժյուրին գլխավորում է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։

Մրցույթը կմեկնարկի հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Խաչատրյանի միջազգային մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։

Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում։ Մրցույթի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը նվագախմբի ինֆորմացիոն հովանավորն է։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
28 Մարտի 2024
Շուրջ 1,4մլրդ դրամ կհատկացվի Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների կազմակերպման համար
Բյուջեից շուրջ 1,4մլրդ դրամ կհատկացվի Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների կազմակերպման համար
12:22
27 Մարտի 2024
Թատրոնն այն վեհ ճշմարտությունն է, որին ձգտում են բոլոր ժողովուրդները․ Աշխարհն այսօր նշում է Թատրոնի օրը
Այսօր Թատրոնի միջազգային օրն է, որը նշվում է ամբողջ աշխարհում
11:17
27 Մարտի 2024
«Ժամանակի մեքենա» լեգենդար խումբը հանդես կգա մեծ համերգով Երևանում
«Ժամանակի մեքենա» լեգենդար խումբը Երևանում հանդես կգա մեծ համերգով՝ իր 55–ամյակի կապակցությամբ
14:17
26 Մարտի 2024
Սաթի Սպիվակովան և Մոսկվայի «Ազգերի թատրոնը» շուտով Երևանում (ՖՈՏՈ)
Հայաստանում մոսկովյան առաջատար «Ազգերի թատրոնի» անդրանիկ հյուրախաղերը կդառնան Կանանց միամսյակի գեղեցիկ ամփոփում: Թատրոնը երևանյան հանդիսատեսին կներկայացնի «Դեղձանիկը»․ ՖՈՏՈ
11:16
18 Մարտի 2024
Սերգեյ Լազարևը հայերեն կատարել է Շատունովի հայտնի «Седая ночь» երգը (ՎԻԴԵՈ)
Սերգեյ Լազարևը հայերեն կատարում է Շատունովի հայտնի «Седая ночь» երգը․ ՎԻԴԵՈ
12:48
13 Մարտի 2024
Հրապարակվել է Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում ներկայացնող LADANIVA խմբի եվրատեսիլյան տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում ներկայացնող LADANIVA խմբի եվրատեսիլյան տեսահոլովակը․ ՎԻԴԵՈ
10:53
10 Մարտի 2024
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում (ՖՈՏՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում․ ՖՈՏՈ)
20:55
07 Մարտի 2024
Մոսկվայի հայտնի ազգերի թատրոնը Սաթի Սպիվակովայի հետ առաջին անգամ ելույթ կունենա Երևանում (ՖՈՏՈ)
Մոսկվայի Ազգերի Թատրոնի «Դեղձանիկը» ներկայացումը կցուցադրվի ապրիլի 5–6–ը Կ․ Ստանիսլավկսու անվան դրամատիկական թատրոնի բեմում
22:47
02 Մարտի 2024
Վարդավառն ու Աստղիկ աստվածուհին՝ Disney–ի մուլտֆիլմում (ՎԻԴԵՈ)
Սա առաջին դեպքն է, երբ Disney–ն իր ֆիլմարտադրության մեջ անդրադառնում է հայկական մշակույթին․ ՎԻԴԵՈ
18:15
27 Փետրվարի 2024
Երևանում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացման պրեմիերան
Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին
12:50
31 Հունվարի 2024
Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը
Ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին
12:52
26 Հունվարի 2024
Աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ (ՎԻԴԵՈ)
Հայկական չքնաղ քանոնի ելևէջները․ աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ․ ՎԻԴԵՈ