484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ներկայացնող ջութակահարուհին Չայկովսկու անվան միջազգային մրցույթի երկրորդ մրցանակի դափնեկիրն է
12:33
15 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը ներկայացնող ջութակահարուհի Դիանա Ադամյանն արժանացել է Պ. Իլ. Չայկովսկու անվան IX միջազգային պատանեկան մրցույթի երկրորդ մրցանակին, հաղորդում է Զարգացման միջպետական կորպորացիայի մամուլի ծառայությունը։

2015 թ.–ի դեկտեմբերի 15–ին Ա.Մ. Կացի անվան պետական համերգասրահում տեղի կունենա Պ. Իլ. Չայկովսկու անվան IX միջազգային պատանեկան մրցույթի հաղթողների և դափնեկիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Թավջութակահար Անդրանիկ Աղաջանյանը, ով ևս ներկայացնում էր Հայաստանը մրցույթում, պարգևատրվել է հատուկ դիպլոմով։

Պ. Իլ. Չայկովսկու անվան IX միջազգային պատանեկան մրցույթն անցկացվում է Նովոսիբիրսկում դեկտեմբերի 5–15–ը։ Մրցույթին մասնակցում են 23 երկրներ ներկայացնող 115 երիտասարդ երաժիշտներ` Ռուսաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Լյուքսեմբուրգից, Դանիայից, Խորվաթիայից, Ռումինիայից, Կորեայից, Չինաստանից, Ճապոնիայից, Մոնղոլիայից, ԱՄՆ–ից, Կանադայից, Իսրայելից և Ավստրալիայից։

Մրցույթի ժյուրիի կազմում ներառված են 29 երաժիշտներ` Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Շվեդիայից, Հունգարիայից, Իսրայելից, Չինաստանից, Կորեայից, Ճապոնիայից և ԱՄՆ–ից։ Հայաստանը մրցույթի ժյուրիի կազմում ներկայացնում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Պ. Իլ. Չայկովսկու անվան IX միջազգային պատանեկան մրցույթը հիմնադրվել է 1992 թ.–ին, այն խոշորագույն պրոֆեսիոնալ մրցույթն է մինչև 17 տարեկան երիտասարդ երաժիշտների համար։ –0–
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:43
28 Ապրիլի 2017
«Դեպի Եվրատեսիլի» երաժշտական մաղթանքը Արծվիկին՝ դեպի Եվրատեսիլ ճանապարհին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներն իրենց աջակցությունն ու սատարումն են հայտնել «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան պատվիրակ ու «Դեպի Եվրատեսիլի» հաղթող Արծվիկին:
15:08
28 Ապրիլի 2017
Աշխարհահռչակ ջազմեն կմասնակցի Ջազի միջազգային օրվա համերգին Երևանում
Ջազի միջազգային օրվան նվիրված համերգ կանցկացվի Երևանում ապրիլի 30–ին:
20:49
27 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ»–ում ներկայացվող իր շոուով խոստացել է զարմացնել հանդիսատեսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկը հույս հայտնեց, որ իր ելույթը կվերածի գեղեցի, վառ և պրոֆեսիոնալ շոուի։
17:49
27 Ապրիլի 2017
Ջուլիան Ասանժը` Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմ կցուցադրվի ԱՄՆ–ում։
16:57
27 Ապրիլի 2017
Արծվիկն աջակցել է Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել «Եվրատեսիլին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկն աջակցել է ռուսաստանցի Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել մրցույթին։
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
19:19
17 Ապրիլի 2017
Համացանցում հայտնվել է «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է «Խոստում» («The Promise») ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով:
14:36
16 Ապրիլի 2017
Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչը հայկական ազգային պար է պարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»-ում Գերմանիան ներկայացնող Լևինա Մյուզիքը Երևան կատարած այցի ժամանակ հայկական ազգային պար է ներկայացրել: