ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Համացանցում հրապարակվել է արդեն իսկ ճանաչում ձեռք բերած հայկական «Կյանք ու կռիվ» ֆիլմի սաունդթրեքի տեսահոլովակը:
Երգը կատարում է Արթուր Գրիգորյանը` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Նվագախումբը ղեկավարում է Էդուարդ Թոփչյանը:
Ավելի վաղ
հայտնի էր դարձել, որ ընթանում են «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի նկարահանման աշխատանքները:
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի՝ ղարաբաղյան պատերազմի մասին պատմող «Կյանք ու կռիվ» ֆիլմը մեծ էկրան է բարձրացել սեպտեմբերի 21-ին: Ֆիլմը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին: Ֆիլմում իրադարձությունները ծավալվում են ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ պահին:
Սկզբում ներկայացվում է հերոսների կյանքը` հիմնականում, թվում է, թե մարտական գործողություններից լրիվ հեռու, սակայն` պատերազմի հետ կապված: Ֆիլմը փոխբացառող գաղափարների մասին է՝ ընկերության, սիրո, արիության, վճռականության, դավաճանության, վախկոտության: -0-