ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկը շաբաթ ելույթ կունենա Սիրահարների այգում, հաղորդվում է մրցույթի հայկական ազգային կայքում:
Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 11-ին նշում է զորավար Սուրբ Սարգսի տոնը` երիտասարդների օրհնության օրը: Բացի այդ, փետրվարի 13-ին նշվում է Տրնդեզը կամ Տյառնընդառաջը, որը ժողովրդի ամենասիրված տոներից մեկն է:
Սուրբ Սարգիսը, կամ ինչպես են հայերը տոնում Սուրբ Վալենտինի օրը>>
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այժմ մրցութային երգի ընտրության փուլն է: Հաղթող է ճանաչվելու Հանրային հեռուստաընկերություն ներկայացված այն երգը, որը լավագույնս կհամապատասխանի երգչուհու կերպարին, ինչպես նաև մրցույթի ընդհանուր գաղափարախոսությանն ու ձևաչափին:
«Եվրատեսիլ-2017»-ին հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա 1–ին կիսաեզրափակչում>>
Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն:
Հայաստանը «Եվրատեսիլին» մասնակցում է 2006 թ.–ից։ Լավագույն արդյունքը` չորրորդ տեղը, ապահովել են երգչուհի Սիրուշոն 2008 թ.–ին և Արամ MP3–ը 2014 թ.–ին։–0–