486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-9
Եղանակը Երևանում
Հայ
Էլդար Ռյազանովը խորհրդային ժամանակների լավագույն կատակերգակն էր. Ալեքսանդր Գրիգորյան
12:04
30 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռեժիսոր Էլդար Ռյազանովը խորհրդային ժամանակների լավագույն կատակերգակն էր, ուներ հիանալի հումոր, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը։

 Մահացել է ռեժիսոր Էլդար Ռյազանովը>>

«Ռյազանովը խորհրդային ժամանակների լավագույն կատակերգակն էր, նա հիանալի տիրապետում էր դերասանական, ռեժիսուրայի արվեստներին։ Նրա ֆիլմերը շատ բարի են, ջերմ, մարդկային։ Ռյազանովն ուներ հիանալի հումոր», – նշեց Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարը։

Գրիգորյանը նշեց, որ նրան բախտ չի վիճակվել անձամբ աշխատել խորհրդային կինոյի դասականի հետ, սակայն նա մինչև հիմա հիշում է վարպետի հետ կապված մի դրվագ։

«Մի անգամ ես շփվել եմ Ռյազանովի հետ, երբ ռեժիսորը խնդրեց ինձ թույլ տալ, որպեսզի «Կայարան երկուսի համար» ֆիլմում հայտարարվի, որ հյուրախաղերով քաղաք է ժամանելու Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը։ Ես մեծ հաճույքով զրուցեցի նրա հետ հեռախոսով, թույլ տվեցի, և այդ թեման ներառվեց նրա ֆիլմում», – ասաց Գրիգորյանը։

Էլդար Ռյազանովը նկարահանել է շուրջ 30 ֆիլմեր, և դրանցից գրեթե յուրաքանչյուրը կինոհիթ է դարձել։ Ռեժիսորի ամենահայտնի ֆիլմերն են «Կարնավալային գիշերը», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Ծառայողական սիրավեպ», «Գարաժ», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ», «Կայարան երկուսի համար»։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ:
12:15
19 Փետրվարի 2017
Սիրուշոյի «Դեր Զոր» երգի տեսահոլովակը՝ Անիից, կամ երազանքներն իրականանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որում պատմել է իր վաղեմի երազանքի մասին:
16:12
17 Փետրվարի 2017
Լեոնիդ Ագուտինը խոստովանել է, որ կարոտում է երևանյան լսարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դիմել է տեսաուղերձով երևանյան հանդիսատեսին:
20:23
16 Փետրվարի 2017
Շուտով` պրեմիերա. հայկական հայտնի ֆիլմի աստղը «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմում
«Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 2–ին Երևանում:
13:12
16 Փետրվարի 2017
Հայազգի հինգ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստաշոուին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հինգ հայ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» նախագծի չորրորդ եթերաշրջանին, որը կմեկնարկի փետրվարի 17-ին ռուսական Առաջին հեռուստաալիքով։
19:47
15 Փետրվարի 2017
Երևանի մնջախաղի թատրոնն իր տունը ձեռք բերեց
Երևանի մնջախաղի թատրոնը չորեքշաբթի ձեռք բերեց իր տունը։
12:41
14 Փետրվարի 2017
Բեյոնսեի պարողները «Grammy»–ին ելույթ են ունեցել հայ դիզայների զարդերով
Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի պարողները «Grammy» մրցանակաբաշխության ժամանակ կրել են հայ դիզայների զարդեր։
12:38
13 Փետրվարի 2017
Էվա Ոսկանյանը գերել է «Ձայնը» ուկրաինական շոուի ժյուրիի անդամներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Էվա Ոսկանյանը հիանալի ելույթ է ունեցել «կույր լսումների» փուլում։
11:50
13 Փետրվարի 2017
Ադելը` Grammy մրցանակաբաշխության հաղթահերոս
Բրիտանացի երգչուհին դարձավ արարողության հաղթահերոսը` մրցանակի արժանանալով միանգամից հինգ անվանակարգերում։
14:36
12 Փետրվարի 2017
Անգելինա Պապիկյանը Հայաստանից ապշեցրել է «Ты супер» մրցույթի ժյուրիին՝ անցնելով երկրորդ փուլ
«Ты супер» նոր մրցույթի պատանի մասնակից, 15-ամյա Անգելինա Պապիկյանը Հայաստանից փայլուն ելույթ է ունեցել առաջին փուլում: