480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Վերա Բրեժնևան Իտալիայում գաղտնի ամուսնացել է Կոնստանտին Մելաձեի հետ
00:22
25 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երգչուհի Վերա Բրեժնևան և պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն օրինականացրել են իրենց հարաբերությունները։

Այս նորությունը հայտնվել է իտալական ԶԼՄ–ներում, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Il Tirreno Versilia հրատարակության տվյալներով` արարողությունը տեղի է ունեցել Տոսկանայի ծովափին գտնվող Ֆորտե դեյ Մարմի հանգստավայրում։ Զույգի հարաբերությունները գրանցել է հանգստավայրի քաղաքապետ Ումբերտո Բուրատտին։ Հրատարակությունը հրապարակել է նաև Վերայի լուսանկարը` գեղեցիկ հարսանեկան զգեստով։ Երգչուհին դուրս է գալիս քաղաքապետարանի շենքից` սպիտակ ծաղկեփնջով փակելով դեմքը պապարացցիներից։

«Որևէ ավել բան չեմ կարող ասել։ Պարզապես կնշեմ, որ նրանք այն բազմաթիվ զույգերից են, ովքեր ընտրել են մեր քաղաքն ամուսնանալու համար», – իտալացի լրագրողներին նշել է քաղաքապետ Ումբերտո Բուրատտին։ «Նրանք այստեղ են անցկացրել իրենց արձակուրդն ու սիրահարվել հենց այստեղ` Վերսիլիայում»։

Ընտանեկան նեղ շրջանակում կազմակերպված արարողությունից հետո նորապսակները հրավիրել են հյուրերին Paradiso al Mare հյուրանոցում կազմակերպված երեկույթին։ Նախատեսվում է, որ ամուսինները մեղրամիսը կանցկացնեն Ֆորտե դեյ Մարմիում։ Բուրատտի խոսքով` Բրեժնևան և Մելաձեն հաճախ են այցելում Տոսկանա։ Նրանք հինգ անգամ հանգիստն անցկացրել են Ֆորտե դեյ Մարմիում։ Վերջերս Վերան դարձել է ներքնազգեստի և լողազգեստի հայտնի իտալական ապրանքանիշի դեմքը, այնպես որ Իտալիայի հետ նրան այժմ կապում է նաև բիզնեսը։

Մի քանի տարի առաջ սկսեցին խոսակցություններ շրջանառվել այն մասին, որ ռուսական էստրադայի ամենագեղեցիկ երգչուհիներից մեկին և հայտնի պրոդյուսերին միայն աշխատանքային հարաբերությունները չէ, որ կապում են։ Նախորդ տարի Կոնստանտին Մելաձեն ամուսնալուծվեց իր կնոջից` Յանայից։ Բրեժնևան և Մելաձեն երբեք չեն մեկնաբանել իրենց հարաբերությունները։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում:
12:28
02 Հունիսի 2017
Իրանցի ռեժիսորի ֆիլմում իրանուհիների փոխարեն հայ կանայք են նկարահանվել
Ռեժիսոր Ջալիլ Սամանի «Նաֆաս» (Շնչառություն) ֆիլմն իսկական բում է առաջացրել Իրանում։
17:35
30 Մայիսի 2017
Հայտնի ջազմեն Ավիշայ Քոենը վայելում է Հայաստանում գտնվելու յուրաքանչյուր պահն ու անակնկալ է խոստանում
Ամենահայտնի և ազդեցիկ ջազային երաժիշտներից մեկը` վիրտուոզ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, գործիքավորող, վոկալիստ, ծագումով հրեա Ավիշայ Քոենը Երևանում է
14:34
29 Մայիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը հանդես կգա Երևանում
«Երևանյան հեռանկարներ»  8-րդ երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը: