436.65
4.37
404.34
+5
Եղանակը Երևանում
Հայ

«Անբան Հուռին». երկար սպասված մուլտֆիլմն արդեն մեծ էկրանին է

12:55
01 Հունիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում նախօրեին երեկոյան տեղի է ունեցել «Անբան Հուռին» հայկական երաժշտական անիմացիոն ֆիլմի փակ ցուցադրությունը։

«Անբան Հուռին» նկարահանվել է հայ մեծանուն բանաստեղծ և գրող Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի մոտիվներով։

Հունիսի 1–ից մուլտֆիլմն արդեն մեծ էկրանին է։

Մուլտֆիլմում ներկայացված են անբան Հուռիի ծիծաղաշարժ արկածները, որին մայրն ամուսնացրել է վաճառականի հետ։

Մուլտֆիլմի ռեժիսոր Արթուր Միքայելյանն ասուլիսի ժամանակ նշեց, որ թիմը ֆիլմի վրա աշխատել է չորս տարի։

«2013 թ.–ի վերջին առաջացան որոշ ֆինանսական դժավորություններ, ինչի պատճառով նախագիծը ժամանակավորապես դադարեցվեց։ 2014 թ.–ին «Ինդիգո» միջազգային կազմակերպությունը կազմակերպեց քրաուֆաունդինգ, ինչի արդյունքում մեզ հաջողվեց հավաքել անհրաժեշտ ֆինանսական միջոցները, որոնք թույլ տվեցին շարունակել նկարահանումները։ 2016 թ.–ին, մեզ, վերջապես, հաջողվեց ավարտել սկսած գործը, և հիմա մենք անհամբերությամբ սպասում ենք հանդիսատեսի արձագանքներին», – ասաց Միքայելյանը։

Նա նաև նշեց, որ Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթի հիման վրա անիմացիոն ֆիլմ նկարահանելու գաղափարը ծագել է դեռ 2010 թ.–ին` ուսանողական տարիներին։ «Եվ երբ հայտնվեց հնարավորություն, մենք միանգամից սկսեցինք մուլտֆիլմի աշխատանքները», – ասաց ռեժիսորը։

Նրա խոսքով` մուլտիպլիկացիան բարդ աշխատանք է, մեկ վայրկյանի համար պահանջվում է մոտ 10–15 նկար։ «Դա բավականին բարդ է` հաշվի առնելով այն, որ մենք նկարիչ–անիմատորների պակաս ունենք», – ավելացրեց Միքայելյանը։

«Անիմացիոն ֆիլմն արդեն ներկայացրել ենք մի քանի փառատոնների, նոյեմբերին մուլտֆիլմը կներկայացվի ԱՄՆ–ում անցկացվող «Արփա» փառատոնին», – ասաց ռեժիսորը։

Խոսելով հետագա ստեղծագործական պլանների մասին` ռեժիսորը նշեց, որ նրանք մտածում են երեք մուլտիպլիկացիոն նախագծերի շուրջ, և քննարկումների ընթացքում կընտրվի դրանցից մեկը։ «Աշնանը կհայտարարենք նոր նախագծի մասին», – ավելացրեց Միքայելյանը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:50
31 Հունվարի 2024
Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը
Ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին
12:52
26 Հունվարի 2024
Աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ (ՎԻԴԵՈ)
Հայկական չքնաղ քանոնի ելևէջները․ աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ․ ՎԻԴԵՈ
21:15
22 Հունվարի 2024
Այսօր հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 103–ամյակն է
Հունվարի 22–ին նշվում է հայ անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և խորհրդային հիթերի հեղինակ Առնո Բաբաջանյանի 103–ամյակը
09:43
19 Հունվարի 2024
Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
Լորիս Ճգնավորյանի որդին՝ Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
21:15
16 Հունվարի 2024
Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
Ֆրանսիական հեղինակավոր Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
12:28
16 Հունվարի 2024
Պատանի ջութակահար Դավիթ Բաբայանը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի
Ի նշանավորումն իր հաղթանակի՝ մրցույթի ժյուրիի որոշմամբ Դավիթը ելույթ է ունեցել  «New Jersey Sinfonietta» նվագախմբի հետ
16:53
15 Հունվարի 2024
«Գոյ» թատրոնը լուծարվում է՝ միանալով մեկ այլ թատրոնի․ կոլեկտիվը բողոքի ակցիա է կազմակերպել
«Գոյ» փորձարարական թատրոնի ստեղծագործական խումբը բողոքի ակցիա է իրականացնում
16:26
15 Հունվարի 2024
Փարաջանովի 100–ամյակին ընդառաջ․ Ֆրանսիական «Տոբոգան» թատրոնում տեղի կունենա «Նռան գույնը» պարային ներկայացման պրեմիերան
«Նռան գույնը» պարային ներկայացման հայաստանյան պրեմիերան տեղի կունենա 2024 թվականի մարտին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
15:02
09 Հունվարի 2024
«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում
Ի նշանավորումն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացում է «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը
09:42
08 Հունվարի 2024
Հունվարի 9–ին կմեկնարկեն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները
2024 թ. հունվարի 9-ին նշվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը
12:18
22 Դեկտեմբերի 2023
Հայկական «Amerikatsi» ֆիլմն առաջին անգամ ընդգրկվել է «Օսկարի» շորթլիսթում՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմից
Պատմական իրադարձություն․ հայկական «Amerikatsi» ֆիլմն առաջին անգամ ընդգրկվել է «Օսկարի» շորթլիսթում՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմից
13:27
19 Դեկտեմբերի 2023
Netflix–ը ՀՀ–ում կնկարահանի երկու ֆիլմ և մեկ սերիալ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել հայտնի դերասան Թիլ Շվայգերի ներկայացուցչի հետ