486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
«Անահիտ» հայկական մուլտֆիլմը կթարգմանվի ֆրանսերեն
13:02
24 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Անահիտ» հայկական անիմացիոն ֆիլմը կթարգմանվի ֆրանսերեն, ասաց ռեժիսոր–մուլտիպլիկատոր, «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» ստուդիայի ղեկավար Դավիթ Սահակյանցը։

«Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» ստուդիայի «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թ.–ի դեկտեմբերին Երևանում։ 

«Նախատեսում ենք մուլտֆիլմը թարգմանել ֆրանսերեն` ենթագրերի ձևաչափով», – տեղեկացրեց նա։

Պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին` Սահակյանցը պարզաբանեց, որ թարգմանության և ենթագրերի ստեղծման աշխատանքներն իրականացնում են Մարսելի, Լիոնի, Մոնպելիեի և Նիցցայի հայկական համայնքները։

Այս կապակցությամբ նա նշեց, որ Հայաստանի մարզերում և Արցախում ֆիլմի ցուցադրումից հետո ցուցադրություններ կազմակերպվեցին նաև Ֆրանսիայի չորս քաղաքներում։

«Մեզ հետաքրքիր էր Հայաստանի սահմաններից դուրս բնակվող հայերի կարծիքը ֆիլմի մասին։ Եվ, փառք Աստծուն, ֆիլմը շատ լավ ընդունեցին», – նշեց նա։

Սահակյանցն ավելացրեց, որ ֆիլմը կուղարկվի Ֆրանսիա այն բանից հետո, երբ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, որին պատկանում են ֆիլմի ցուցադրության իրավունքները, կցուցադրի այն իր եթերում։

Նրա խոսքով` նախատեսվում է, որ ֆիլմը հանրայինի եթերում կցուցադրվի հունվարի 31–ին։

Ֆիլմի նկարահանումները սկսվել էին 2010 թ.–ին և իրականացվել էին անիմացիայի բոլոր միջազգային չափանիշներին համապատասխան։ Հեքիաթի հերոսների կերպարները հնչյունավորել են հայտնի դերասաններ և երգիչներ` Խորեն Լևոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Հրանտ Թոխատյանը, Շուշան Պետրոսյանը, Վարդան Զադոյանը, Մկրտիչ Արզումանյանը (Մկո), Դավիթ Բաբայանն ու Ռաֆայել Քոթանջյանը։ –0–


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:41
24 Հունվարի 2017
Հրապարակվել են «Օսկարի» թեկնածուների անունները
Րոպեներ առաջ հրապարակվել են «Օսկարի» թեկնածուների անունները։

13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։