ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Բոլոր հյուրատները, դիսկոտեկները, գիշերային ակումբներն ու զվարճանքի այլ օբյեկտները դուրս կբերվեն բազմաբնակարանային շենքերի տարածքներից։
«Միանշանակ է, որ բազմաբնակարան շենքերի տարածքներից պետք է դուրս բերվեն բոլոր հյուրատները, դիսկոտեկները, գիշերային ակումբներն ու զվարճանքի այլ օբյեկտները, որոնք անհանգստություն են պատճառում մեր համաքաղաքացիներին»,ժ ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցության ընթացքում։
Ինչպես հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի առևտրի և սպասարկումների, ինչպես նաև իրավաբանական վարչություններին հանձնարարել է քննարկել զվարճանքի օբյեկտների գործունեության կանոնակարգմանն առընչվող օրենքի նախագիծը։
Загружается новость ...
"Право"
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համագործակցությամբ` քաղաքապետին պետք է ներկայացվեն համապատասխան առաջարկներ ու ըստ այդմ`ակտիվորեն պետք է մշակվի օրենքի նախագիծ։
Քաղաքապետի խոսքով, բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո այն կներկայացվի ԱԺ քննարկմանը:
«Տվյալ օբյեկտների տերերին կամ վարձակալներին, անշուշտ, կտանք նաև ողջամիտ ժամանակ, որ իրենց օբյեկտները բազմաբնակարան շենքերի տարածքներից տեղափոխեն այլ վայրեր», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: -0-