ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Այսպես, հունիսի 7–11–ին կեսօրից հետո հանրապետության մարզերի մեծամասնությունում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Քամին կլինի հարավ–արևելյան` 3-8 մետր վայրկյան, ամպրոպի ժամանակ քամու պոռթկումները կարող են հասնել վայրկյանում 20-25 մետրի։
Օդի ջերմաստիճանը հունիսի 7-8–ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։
Երևանում առաջիկա հինգ օրերին երեկոյան ժամերին կանխատեսվում են ամպրոպային կարճատև անձրևներ։
Ուրբաթ օրը մայրաքաղաքում օդը կտաքանա մինչև 32-34 աստիճան, իսկ շաբաթ օրից մինչև երեքշաբթի սնդիկի սյունը ցույց կտա 30-32 աստիճան տաքություն։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում