ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Զով եղանակը հանրապետությունում կպահպանվի նաև այս շաբաթվա ընթացքում։ Այս մասին Facebook–յան իր էջում հայտնում է . ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Օդի ջերմաստիճանը առանձնապես չի բարձրանա, իսկ ամպրոպային բնույթի կարճատև անձրևները շրջանների զգալի մասում կպահպանվեն», – նշել է նա։
Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, հուլիսի 8-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Մայրաքաղաք Երևանում հուլիսի 8-12-ը կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այսօր ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +31...+33, գիշերը` +17...+19, երեքշաբթի ցերեկը կանխատեսվում է +32..+34, գիշերը` +17...+19։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում