ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հնչեցվում են Ազգային ժողովի խոսնակի, առաջին փոխվարչապետի և ԱԱԾ ղեկավարի պաշտոնների թեկնածությունները, գրում է «Ժամանակ» թերթը։
«Հայաստանի ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը կնշանակվի Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնում, իսկ այդ պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը, հավանաբար, կընտրվի ԱԺ խոսնակ»,– գրում է թերթը։
Նշվում է նաև, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը կանցնի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին։
«Ցոլակյանն ԱԱԾ կադր է, զբաղեցրել է ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալի պաշտոնը»,– ասվում է հոդվածում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում