ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Պետական եկամուտների ղեկավարի պաշտոնում նշանակել ինչ-որ մեկին, ով կաշկանդված չի լինի տարբեր ազդեցություններով ու պարտավորություններով։
Ինչպես գրում է «Ժամանակ» թերթը, նշանակումը կլինի Պաշտպանության նախարարության համակարգից։
«Թե ով կլինի Պետեկամուտների կոմիտեի նոր ղեկավարը, հայտնի կդառնա մոտ օրերին»,– գրում է թերթը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում