ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի իշխանությունները որոշել են կառա¬վարության կառուցվածքն օպտիմալացնել փուլային սկզբունքով, գրում է «Ժամանակ» թերթը։
«Առաջին փու¬լում չեն նշանակվի նախարարներ, և դրանք կղեկա¬վարեն նախարարի առաջին տեղակալները՝ փաստացի նախարար, հետո դանդաղ, բայց հաստատուն կկրճա¬տեն աշխատակազմը, մինչև որ նախարարությունից այ¬լևս ոչինչ չմնա»,– գրում է պարբերականը։
Նշվում է, որ դա արվում է հանրային դժգոհությունը ինչ-որ կերպ մեղմելու նպատակով։
Ավելի վաղ հաղորդվել է, որ կառավարության կառուցվածքում կատարվելիք փոփոխությունների համաձայն, ծրագրվում է նախարարությունների թիվը 17–ից կրճատել մինչև 12։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում