485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ընտանեկան բռնության կանխարգելման աղմկահարույց օրինագծին
15:46
16 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայասստանի կառավարությունը հինգշաբթի նիստում փոփոխություններ և լրացումներ կատարեց «Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում միասնության վերականգնման մասին» օրենքում։

Օրինագծի ընդունմամբ նախատեսվում է ընտանեկան բռնության կանխարգեման կազմակերպչաիրավական հիմքերի ապահովումը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը, արդարադատության հասանելիությունը, ինչպես նաև այդ անձանց անհրաժեշտ հոգեբանական, իրավաբանական, սոցիալական աջակցության ցուցաբերումը։

Загружается новость ... "Право"

Նախատեսվում է նաև կրճատել ընտանեկան բռնության թաքնված լինելու մակարդակը, կարգավորել պետմարմինների և հասարակական կազմակերպությունների գործակցությունն ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ, ինչպես նաև պարզաբանել դրանց գործառույթները։ Օրենսդրական լրացումների միջոցով լուծվող գլխավոր խնդիրն ընտանեկան բռնության կանխարգելման գործունեության հստակեցումն ու կարգավորումն է։

Ինչպես նիստում հայտնեց Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, փաթեթը չի ներառում նոր հիմքեր ծնողական իրավունքից զրկելու կամ սահմանափակելու համար, ինչպես նաև այն հիմքերի, որոնք կարող են խարխլել ընտանեկան ավանդական արժեքները։

«Մենք շատ անգամ ենք քննարկել օրենքը տարբեր հարթակներում։ Պետք է նշեմ, որ մի շարք լուրջ փոփոխություններ են իրականացվել օրինագծի վրա աշխատելու ընթացքում»,– ասաց Հարությունյանը։

Ընտանեկան բռնության անմիջական վտանգի դեպքում անձի անվտանգության ապահովման համար, օրինագծի համաձայն, կներդրվեն անհապաղ միջամտության ինստիտուտներ։

Միաժամանակ, լրացումների համաձայն, ընտանեկան բռնության առաջին դեպքի ժամանակ նախատեսվում է նախազգուշացում, եթե արարքը հանցագործության կազմ չի պարունակում և եթե ընտանեկան բռնության ենթարկվածի կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:30
09 Դեկտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
21:05
08 Դեկտեմբերի 2017
Քաղաքացու բողոքի հիման վրա Երևանի խանութներից մեկում բրնձի և պամելոյի նմուշառումներ են վերցվել
Երևանի խանութներից մեկում բրնձի և պամելոյի նմուշառումներ են վերցվել:
19:54
08 Դեկտեմբերի 2017
Երևանում 38–ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի
38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել էր դեկտեմբերի 6-ին իր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ հրազենային վնասվածքներով։
16:09
08 Դեկտեմբերի 2017
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարների համար։
12:57
08 Դեկտեմբերի 2017
Երևանի բանուկ պողոտայում երթևեկի փոփոխություն
Փոփոխությունը կատարվում է խցանումներից և տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու նպատակով։
11:20
08 Դեկտեմբերի 2017
ԱԺ-ն ընդունեց 2018թ. բյուջեի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց  «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքների նախագիծը։
19:56
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանի տարածքում 2017թ. սկզբից 193 երկրաշարժ է գրանցվել. ԱԻՆ
Հայաստանի տարածքում 2017 թվականի սկզբից 193 երկրաշարժ է գրանցվել:
17:43
07 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ակցիա՝ «Ձմեռային խնայողություններ»
Ակցիայի շրջանակներում ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդների համար գործելու են բարձրացրած տոկոսադրույքներ:
14:39
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանի բնակիչները նշել են, թե որքա՞ն գումար է հարկավոր լավ կյանքի համար (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե ամսական մեկ շնչի հաշվով որքա՞ն գումար է անհրաժեշտ լավ և շատ լավ ապրելու կամ գոյատևելու համար։
13:40
07 Դեկտեմբերի 2017
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի
Դավթաշենի բնակարաններից մեկում ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել։
12:43
07 Դեկտեմբերի 2017
Ucom–ի բաժանորդները մասամբ մնացել են առանց կապ տեխնիկական խնդիրների պատճառով
Ucom հեռահաղորդակցական ընկերության ցանցում առկա են տեխնիկական խնդիրներ։
12:29
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ. Լարսն էլ փակ է բեռնատարների համար
Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն: