ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» գործակալությունը շնորհավորում է իր ընթերցողներին, գործընկերներին, հարազատներին և բարեկամներին գալիք տարվա կապակցությամբ:
Բոլորին մաղթում ենք, որ հաջորդ տարին լինի լավատեսության, նոր հեռանկարների, մասնագիտական աճի, բարեկեցության, և, նախևառաջ, խաղաղության տարի:
Այո, մենք լրագրողներ ենք, մենք լուրեր ենք հայտնում, բայց թող դրանք չլինեն մարդկային կորուստների և ավերված քաղաքների, խոցված ինքնաթիռների, փախստականների մասին հաղորդումներ:
Մարդիկ դրական փոփոխությունների, կառուցողական լուծումների, գիտական բացահայտումների կարիք ունեն, որոնք կբարելավեն նրանց կյանք որակը, կընդլայնեն հորիզոնները: Մարդիկ ցանկանում են արարել՝ քաղաքներ, կամուրջներ կառուցել, հացահատիկ աճեցնել, նոր աշխարհներ յուրացնել: Եվ մենք ունենք մարդուն վայել ապրելու իրավունքը:
Երջանկություն բոլորին Նոր տարում:
ԱՄԻ «Նովոստի-Արմենիայի» խմբագրություն
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում