544.32
7.6
477.81
+37
Եղանակը Երևանում
Հայ

Երեքշաբթի` մայիսի 21–ի կարևոր նորությունների հնգյակը

08:00
22 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` մայիսի 21–ի կարևոր նորությունների սեփական տարբերակը։

  • Երգիչ, Երևանի Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը հրավիրվել է Ոստիկանություն։ Նախօրեին լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ մի խումբ անձինք Կասկադի տարածքում մոտեցել են երեխաների հետ սրճարանում նստած Արթուր Իսպիրյանին, հայհոյանքներ են հնչեցրել, քաշքշել։ Ինչպես ինքը` Իսպիրյանն է պատմել, նրանցից մեկին ճանաչել է` Նարեկ Մալյանի հետ հաղորդում է վարում, ով նաև Facebook-ում սպառնալիքներ է հնչեցրել հեղափոխականների հասցեին և սպառնացել հաշվեհարդար տեսնել։ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ՝ հրապարակումից անմիջապես հետո կապ է հաստատվել Արթուր Իսպիրյանի հետ, և նրան հրավիրել են ոստիկանություն՝ լրացուցիչ պարզաբանումների համար:

  • «Արսենալ»–ի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպա լիգայի` «Չելսի»–ի հետ եզրափակիչ խաղին, որն անցկացվելու է Բաքվում։ Այդ մասին հայտարարությունը տեղադրվել է «Արսենալ»–ի պաշտոնական կայքում։««Արսենալ»–ը մանրակրկիտ ուսումնասիրել է Մխիթարյանի մասնակցության տարբերակները, ֆուտբոլիստի և նրա ընտանիքի հետ հարցի քննարկումից հետո որոշվել է, որ նա չի մեկնի Բաքու»,– ասվում է ակումբի կայքում։ Մխիթարյանը ևս մեկնաբանել է իրավիճակը։ «Դիտարկելով բոլոր ընթացիկ տարբերակները` մենք ստիպված եղանք բարդ որոշում կայացնել, որ ես թիմի հետ չմեկնեմ Եվրոպա լիգայի եզրափակչին»,– նշել է ֆուտբոլիստը։ Նա նաև հայտնել է, որ այս մակարդակի խաղերն այդքան էլ հաճախ չեն լինում ֆուտբոլիստների կյանքում։ «Պետք է խոստովանեմ, որ շատ ցավալի է բաց թողնել այս խաղը։ Երկրպագելու եմ իմ թիմակիցներին։ Եկեք այս գավաթը տուն բերենք»,– ընդգծել է Մխիթարյանը։

  • «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Facebook-յան իր էջում նշել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու համար նախորդ օրվա իրադարձությունները։ «Նախաձեռնությանը միացել են նաև Բարգավաճ Հայաստան խմբակցության 18 պատգամավորները։ Համաձայն «Իմ քայլը» խմբակցության հետ ձեռք բերված նախնական համաձայնության՝ նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 22-ին, ժամը 11։00-ին», – նշել է Մարուքյանը։ Ինչպես իր հերթին հայտնել է «Իմ քայլը» խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստանը» չունի «ԻՄ ՔԱՅԼԸ» խմբակցության նույնիսկ նախնական համաձայնությունը արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ այն ձևակերպումներով, որոնք առաջարկվել են: 

  • Վանաձորում 1 տարեկան երեխան տաք ջրից 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ է ստացել։ Փոքրիկին տեղափոխել են Երևանի Այրվածքաբանության կենտրոն։

  • Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները հայտարարություն են տարածել`քննադատելով դատարաններն արգելափակելու Փաշինյանի կոչը։ Նրանք միաժամանակ պատրաստակամություն են հայտնել օգնել դատական բարեփոխումների հարցում։ «Քաղաքական գործիչները պետք է ձեռնպահ մնան գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական իշխանության վրա։ Միաժամանակ մենք ընդունում ենք, որ տվյալ դատավճռի նկատմամբ հանրության արձագանքն ընդգծում է դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության դեռևս ցածր մակարդակը։ Դատական բարեփոխումները մնում են առաջնահերթություն, և մենք ողջունում ենք Փաշինյանի ձգտումը դատական համակարգում երկարատև բարեփոխումների հարցում, հատկապես, կոռուպցիայի դեմ պայքարում», – նշել են ԵԽԽՎ համազեկուցողները։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:48
24 Հունիսի 2019
«Արմենիա Վայն». գինեգործության զարգացումը ԶԼՄ–ների հետ գործակցությամբ (ՖՈՏՈ)
Հունիսի 22-ին «Արմենիա Վայն»-ն իր հյուրընկալ դռներն էր բացել հայկական լրատվական միջոցների ներկայացուցիչների առջև։  
16:38
24 Հունիսի 2019
Երևանի փոխքաղաքապետը հայտնել է, թե երբ կսկսվի 3500 վերելակների փոխարինումը
Մարությանն ավելի վաղ խոստացել է, որ Երևանում վերելակների փոխարինման հարցը կլուծվի երկու–երեք տարիների ընթացքում
14:03
24 Հունիսի 2019
Հայկական ավտոբուսին արգելում են հատել ռուս–վրացական սահմանը. Վրաստանում ՀՀ դեսպանությունը պարզաբանում է
Գիշերվանից հայկական ավտոբուսին թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը, իրավիճակը պարզաբանում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
13:38
24 Հունիսի 2019
Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա. ԱԺ–ում թեժ էր (ՎԻԴԵՈ)
Այսօր ԱԺ–ում բավականին թեժ մթնոլորտ էր։
13:16
24 Հունիսի 2019
6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում։
12:15
24 Հունիսի 2019
Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը. Փաշինյանը`ԱԱԽ նիստում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի խոսքով, ՀՀ–ի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում:
11:51
24 Հունիսի 2019
Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է։
10:32
24 Հունիսի 2019
Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ` +38 աստիճանի ֆոնին
Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ` +38 աստիճանի ֆոնին:
21:15
23 Հունիսի 2019
ՀՀ ժողովրդավարական փոփոխությունները և թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսը կներկայացվեն Ժնևում
Զոհրաբ Մնացականյանը հունիսի 24-25-ին աշխատանքային այցով մեկնելու է Ժնև:
23:12
22 Հունիսի 2019
«Աերոֆլոտն» առաջարկում է ուղևորներին Վրաստանի փոխարեն թռչել Երևան
«Աերոֆլոտն» առաջարկում է ուղևորներին Վրաստանի փոխարեն թռչել Երևան:
21:30
22 Հունիսի 2019
Կինը ձերբակալվել է իր 7-ամյա աղջկան սպանելու կասկածանքով. նա փորձել է ինքնասպան լինել
Հարուցվել է քրեական գործ՝ 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի առթիվ:
12:59
22 Հունիսի 2019
24 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում
Երևանի մի շարք հասցեներում 24–ժամյա ջրանջատում է նախատեսված։