526.18
7.28
476.35
+22
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացրել է Video Banking նոր ծառայություն

19:33
04 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար մեկնարկեց Video Banking նոր հեռահար ծառայություն, որն այսօր ներկայացվեց լրագրողներին:

Ինչպես հայտնեց ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրենի տեղակալ–տնօրինության նախագահ, մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Սոֆյա Մաճկալյանը, Video Banking-ը բացառիկ սպասարկում է, որը Բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս հեռահար եղանակով, այն է՝ Բանկի աշխատակցի հետ Skype տեսազանգի միջոցով, իրականացնել բանկային գործառնություններ:

«Մեր հաճախորդներն առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու աշխարհի ցանկացած կետից կարող են կապվել բանկի կոնտակտային կենտրոնի հետ, անցնել նույնականացում և կատարել ցանկացած բանկային տրանզակցիա։ Ծառայութունը կոտրում է ժամանակի և տարածության մասին բոլոր պատկերացումները և բանկի ու հաճախորդի միջև շփումների նորանոր ժամանակակից մեթոդներ է մշակում»,– ասաց Մաճկալյանը։

Նրա խոսքով, տեսազանգի օգնությամբ հաճախորդները կկարողանան փոխանցումներ կատարել իրենց հաշիվներում, ներբանկային և միջբանկային փոխանցումներ Հայաստանի տարածքում, պետբյուջեի վճարումներ, ինչպես նաև փոխանցումների ստացում և ուղարկում վճարային և SWIFT համակարգերով։ Բացի այդ, տրամադրվում է նաև սեփական հաշիվների միջև արժութափոխանակման անկանխիկ գործառնությունների, կոմունալ վճարումների, վարկերի մարման, դեպոզիտային հաշիվների համալրման և ձևակերպման, քարտային, բանկային և կուտակային հաշիվների բացման կամ փակման, ինչպես նաև sms բանկինգի ծառայության ակտիվացման հնարավորություն։

«Ծառայության գործարկմամբ մենք նաև լուծում ենք մեր բանկի մասնաճյուղերի հերթերի խնդիրը և մեր հաճախորդների համար լրացուցիչ հարմարավետություն ենք ստեղծում։ ՎՏԲ–Հայաստան Բանկը մշտապես զարգացնում է իր ծառայություններն ու պրոդուկտները և ամեն կերպ
ձգտում նվաճել «Ապագայի բարձր տեխնոլոգիաների Բանկ» տիտղոսը»,– ընդգծեց նա։

Մաճկալյանը չբացառեց, որ առաջիկայում տեսազանգ կարելի կլինի իրականացնել Viber և WhatsApp համակարգերով։ Նա նաև ընդգծեց, որ հաճախորդի տեսահեռարձակման վատ որակի և հստակ պատկերի բացակայության դեպքում տրանզակցիաներ չեն իրականացվի։

Նա հայտնեց, որ նոր համակարգի գործարկմանը զուգընթաց բանկը գործարկել է նաև Call Center–ի նոր գրասենյակ, որը շուրջօրյա կսպասարկի նաև տեսազանգեր։ Նոր կոնտակտային կենտրոնը բացվել է 2019 թվականի մարտին և արդեն պատրաստ է կապի բոլոր տեսակների սպասարկմանը։

«Մինչև սեպտեմբերի վերջ ՎՏԲ–Հայաստան Բանկը կգործարկի նաև նոր համակարգ, որը թույլ կտա ֆիզիկական անձանց առցանց ռեժիմով վարկի հայտ ներկայացնել և, հաստատման դեպքում, ստանալ այն` չայցելելով մասնաճյուղեր»,– ասաց Մաճկալյանը։

«Video Banking» ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայք՝ www.vtb.am, Բանկի մասնաճյուղեր և զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:45
11 Սեպտեմբերի 2019
Որպես անհետ կորած 22–ամյա տղամարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած 22–ամյա Կարեն Ալիխանյանը հայտնաբերվել է։
13:24
11 Սեպտեմբերի 2019
Տուգանային միավորների համակարգ և արգելք օտարերկրացի վարորդների համար. Հայաստանը փոխում է օրենքները
Տուգանային միավորների համակարգ և արգելք օտարերկրացի վարորդների համար. Հայաստանը փոխում է օրենքները:
12:04
11 Սեպտեմբերի 2019
Ամերիաբանկը 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վարկային պայմանագիր է կնքել
Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը և Ամերիաբանկը կնքեցին 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վարկային պայմանագիր` ուղղված Հայաստանում «կանաչ» ծրագրերի և երիտասարդ անձանց ֆինանսավորմանը:
11:40
11 Սեպտեմբերի 2019
Սեպտեմբերի 13–ին Գեղարդ վանական համալիրը փակ կլինի այցելուների համար
Սեպտեմբերի 13–ին Գեղարդը փակ կլինի այցելուների համար:
11:08
11 Սեպտեմբերի 2019
Հայտնի է «Մալաթիա մոլ»–ում բռնկված հրդեհի հետևանքով «Վեգա Ուորդ» ՍՊԸ–ի կրած վնասի չափը
Հայտնի է օգոստոսի 24–ին «Մալաթիա մոլ»–ում բռնկված հրդեհի հետևանքով «Վեգա Ուորդ» ՍՊԸ–ի կրած վնասի չափը։
10:47
11 Սեպտեմբերի 2019
Լարվածության դաշտի կտրուկ փոփոխություններ չեն սպասվում. ԱԻՆ–ը` նախօրեին գրանցված երկրաշարժի մասին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Սեյսմիկ ծառայությունը ներկայացրել է սեյսմոլոգիական տվյալներ նախօրեին Հայաստան–Վրաստան սահմանային գոտում գրանցված հզոր երկրաշարժից հետո։
08:00
11 Սեպտեմբերի 2019
Երեքշաբթի` սեպտեմբերի 10–ի կարևոր նորությունների հնգյակը
Ներկայացնում ենք երեքշաբթի` սեպտեմբերի 10–ի կարևոր նորությունների հնգյակը։
23:46
10 Սեպտեմբերի 2019
Երկրաշարժից հետո գրանցվել է մոտ 30 հետցնցում. Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետի հաղորդմամբ, առաջին ցնցումից մինչև 21։30 եղել են մոտ 30 հետցնցումներ։
20:27
10 Սեպտեմբերի 2019
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի 2 մանկական բաժանմունքները վերակահավորվել են (ՖՈՏՈ)
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի 2 մանկական բաժանմունքները վերակահավորվել են:
19:44
10 Սեպտեմբերի 2019
Սադրանք և զրպարտություն. ՊՆ–ն պարզաբանել է, թե ինչու խավարասերով հացի լուսանկարը չէր կարող արվել զորամասում
Սադրանք և զրպարտություն. ՊՆ–ն պարզաբանել է, թե ինչու խավարասերով հացի լուսանկարը չէր կարող արվել զորամասում:
19:16
10 Սեպտեմբերի 2019
«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի, այդ թվում` Սերժ Սարգսյանի եղբորը` Լյովա Սարգսյանին
«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի, այդ թվում` Սերժ Սարգսյանի եղբորը` Լյովա Սարգսյանին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
17:23
10 Սեպտեմբերի 2019
Երևանի կենտրոնի փողոցներից մեկն այսուհետ կլինի միակողմանի (ՍԽԵՄԱ)
Երևանի կենտրոնի փողոցներից մեկի երթևեկն այսուհետ կլինի միակողմանի։