ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր` սեպտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։
Նատախտարի շրջանում բախվել են Mercedes մակնիշի Օ961 XA 777 համարանիշի և Setra մակնիշի 24 OR 444 համարանիշի ավտոմեքենաները։
Загружается новость ...
"Право"
ՃՏՊ-ի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 43–ամյա Լուսինե Մինասյանը և 7–ամյա Մաքսիմ Մինասյանը տեղում մահացել են, իսկ 24–ամյա Ալինա Մինասյանը, 37–ամյա Ռոման Հայրապետյանը և 12–ամյա Անուշիկ Մալխասյանը տեղափոխվել են Մցխեթայի հիվանդանոց։
Ալինա Մինասյանի և Ռոման Հայրապետյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Անուշիկ Մալխասյանինը՝ ծայրահեղ ծանր: -0-