+20
Եղանակը Երևանում
Հայ

Ոստիկանությունը պարզաբանել է Վիտալի Բալասանյանի մեքենան կանգնեցնելու փաստը

01:31
20 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի մեքենան կանգնեցնելու փաստը։

«Այսօր ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը իսկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել», – նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Ինչպես միջադեպը լրագրողներին մեկնաբանել է Բալասանյանը, նա օրինական չի համարում ոստիկանության գործողություններն ու փորձում է տեղի ունեցածը չկապել որևէ անձի կամ քաղաքական գործընթացի հետ։ «...Ինձ ասել են, որ կա տեղեկատվություն ապօրինի պահվող զենք–զինամթերքի կամ նյութերի մասին։ Ես պատրաստ եմ սպասել դատարանի համապատասխան փաստաթղթերի սակայն խոստանում եմ, որ միջադեպն անպատասխան չի մնա», – նշել է Բալասանյանը։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
18 Սեպտեմբերի 2019
Աղաջանյան. «Նրանք ազատվել են վարչապետի որոշմամբ, երկու պաշտոնյաների գործունեությունը չի գոհացրել նրան»
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնեց լրագրողներին, թե ինչպես և ինչու են զբաղեցրած պաշտոններից ազատվել Արթուր Վանեցյանը և Վալերի Օսիպյանը
20:16
18 Սեպտեմբերի 2019
Sanitek–ը մեղադրել է քաղաքապետարանին` իր աշխատողներին աշխատավարձ չվճարելու համար
Sanitek–ի խոսքով, Երևանի քաղաքապետարանը ժամանակին և լիարժեք չի կատարում ընկերության հատկացումները։
19:33
18 Սեպտեմբերի 2019
Տոնոյանը չի բացառում ազատումը ՀՀ ՊՆ ղեկավարի պաշտոնից (ՎԻԴԵՈ)
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառում այդ պաշտոնից հրաժարականի հավանականությունը։
17:55
18 Սեպտեմբերի 2019
Օսիպյանը պատրաստ է իր փորձով ու գիտելիքներով աջակցել համակարգին (ՎԻԴԵՈ)
Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը վստահ է, որ գերատեսչությունը պետք է ընթանա ձեռքբերումների ճանապարհով։
17:54
18 Սեպտեմբերի 2019
Վալերիյ Օսիպյանը նշանակվել է նոր պաշտոնում
ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշանակվել է նոր պաշտոնում:
17:30
18 Սեպտեմբերի 2019
Ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետը
Բացահայտվել է կաշառք ստանալու և տալու դեպք
15:03
18 Սեպտեմբերի 2019
Հայտնի է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի անունը
Հայտնի է, թե ով ժամանակավորապես կփոխարինի Վալերիյ Օսիպյանին:
13:59
18 Սեպտեմբերի 2019
Նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Նախօրեին երեկոյան հայտնի դարձավ, որ Օսիպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել սեպտեմբերի 17–ին կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտին։
13:50
18 Սեպտեմբերի 2019
ՀՐԱՏԱՊ. նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը
ՀՐԱՏԱՊ. նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը:
13:47
18 Սեպտեմբերի 2019
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համար
ՀՀ ՊՆ առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:
13:27
18 Սեպտեմբերի 2019
ՀՀ վարչապետն Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկը ներկայացրել է ՀՀ նախագահին. ԶԼՄ
Նիկոլ Փաշինյանը Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու առաջարկը ներկայացրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։
11:13
18 Սեպտեմբերի 2019
Մարտի 1–ի գործով հարցաքննության է հրավիրվել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը. ԶԼՄ
Մարտի 1–ի գործով հարցաքննության է հրավիրվել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը. ԶԼՄ–ները հայտնում են մանրամասներ Մարտի 1–ի գործից։