527.46
7.22
475.92
+27
Եղանակը Երևանում
Հայ

Որքա՞ն անվտանգ է Սևանա լճի ջուրը. մեկնաբանում է Առողջապահության նախարարության փորձագետը

17:16
17 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Սևանա լճի ջուրն այսօրվա դրությամբ անվտանգ է լողալու, բայց ոչ խմելու համար, չորեքշաբթի ասաց Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցն Ազգային ժողովում «Սևանա լճի խդնիրները» թեմայով լսումների ժամանակ։

Հուլիսի սկզբից Սևանա լճի որոշ ափերում դիտվել է ցիանոբակտերների կամ կապտականաչ ջրիմուռների կուտակում, ինչը հանգեցրել է ջրի կանաչելուն։ Այդ ջրիմուռները տոքսիններ են արտադրում, որոնք բացասական ազդեցություն են գործում կենդանիների և մարդու առողջության վրա, եթե մարդիկ խմեն «ծաղկած» ջուր կամ անզգուշությամբ այն կուլ տան։

Այդ կապակցությամբ Հայաստանի առողջապահության նախարարությունը կոչ է արել քաղաքացիներին խուսափել լողալուց Սևանի այն հատվածներում, որտեղ կան կապտականաչ ջրիմուռների կուտակումներ։

«Նախարարությունը կանոնավոր կերպով կատարում է ջրի լաբորատոր զննում և գրանցում է դրա կազմության ամենաաննշան փոփոխությունները` մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։ Մենք օպերատիվ կերպով կիրազեկենք ցանկացած ռիսկի առկայության դեպքում»,– ասաց Բակունցը, նշելով, որ կատարվում է նաև լճում լողացող մարդկանց մոնիթորինգ։

Միաժամանակ փորձագետը կոչ արեց ֆլեշմոբեր չանցկացնել կամ չքարոզել լճից ջուր խմելը։

«Միանշանակ, լճի ջուրը շատ ավելի մաքուր է, քան այլ բնական ավազաններում, բայց այն իր որակով խմելու չէ։ Հնարավոր է, որ մեկ–երկու տեղացիներ մշտապես խմում են այդ ջուրը, և նրանց օրգանիզմն արդեն ադապտացվել է, կամ նրանք արդեն կոփված են և իմունիտետ են ձեռք բերել։ Բայց խնդրում եմ` կոչ մի արեք նույնն անել ուրիշներին։ Չէ՞ որ դա կարող են փորձել անպատրաստ մարդիկ, օրինակ, զբոսաշրջիկները, ովքեր կարող են թունավորվել»,– ասաց նա։ -0-



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2019
«Մակարով», թմրանյութեր, հաշիվպարզոցի. Երևանում ոստիկանները զինված բախում են կանխել (ՎԻԴԵՈ)
Նախօրեին 13 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն, նրանց մոտ հայտնաբերվել է զենք–զինամթերք։
20:32
16 Օգոստոսի 2019
Հայաստանում Իտալիայի քաղաքացին փորձել է կաշառել քննիչին. հարուցվել է քրեական գործ
Իտալիայի քաղաքացին փորձել է կաշառել ՊԵԿ–ի պաշտոնյային։
17:56
16 Օգոստոսի 2019
Փաշինյանը հանձնարարել է լրամշակել օրենսդրությունը որդեգրման ոլորտում
Երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ խորհրդակցություն է տեղի ունեցել ուրբաթ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ
17:08
16 Օգոստոսի 2019
Դատարանը սահմանել է «Security Dream» ՍՊԸ–ի հաշվապահների խափանման միջոցը
Հայաստանի դատարանը սահմանել է «Security Dream» ընկերության երկու հաշվապահների նկատմամբ խափանման միջոցները փաստաթղթերի կեղծման և խարդախության քրեական գործի շրջանակում:
16:55
16 Օգոստոսի 2019
ՀՀ և ՌԴ օմբուդսմենները քննարկում են աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանության հարցերը
Մոսկվայում ուրբաթ կայացել է Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանի հանդիպումն իր ռուս գործընկեր Տատյանա Մոսկալսկայայի հետ։
16:31
16 Օգոստոսի 2019
«Ռուս շահագործողների» մասին հոդվածը պատվիրված է. «ԳեոՊրոՄայնինգ»-ը հանդես է եկել հայտարարությամբ
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ` ուղղված լրատվամիջոցներին։
14:25
16 Օգոստոսի 2019
«Վարչապետն է Ձեր զբոսավարը». Հայաստանը բարձրացնում է երկրի զբոսաշրջային գրավչությունը (ՖՈՏՈ)
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել է «Վարչապետն է Ձեր զբոսավարը» արշավը։
11:46
16 Օգոստոսի 2019
Հայաստանում ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է (ՖՈՏՈ)
«Այս ցուցանիշները իրական արձագանքն են այն սոցիալ-տնտեսական քաղաքականության, որ վարում է մեր կառավարությունը հեղափոխությունից հետո», - գրել է նախարարը։
11:04
16 Օգոստոսի 2019
5 օր միաձայն երգելու ենք «աշխարհը շոգ է ու իրագան է». օդի ջերմաստիճանը Հայաստանի տարածքում կբարձրանա
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
10:34
16 Օգոստոսի 2019
Հայտնի է Փաշինյանի գլխավոր խորհրդականի գործից ազատելու պատճառը
Երեկ վարչապետի հրամանով աշխատանքից ազատվել են նրա երեք խորհրդականները:
08:00
16 Օգոստոսի 2019
Հինգշաբթի` օգոստոսի 15–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` օգոստոսի 15–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
21:03
15 Օգոստոսի 2019
Երևանում 59–ամյա տղամարդու տան բակում կանեփի թփեր են հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
Երևանի տներից մեկի բակում կանեփի թփեր են հայտնաբերվել։