+29
Եղանակը Երևանում
Հայ

Ոճիր և պատիժ. Փաշինյանը կոչ արեց կոշտ արձագանքել գների բարձրացմանը գազալցակայաններում

16:51
04 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ անդրադարձավ գազալցակայաններում գնագոյացման հարցերին` հաշվի առնելով վերջին օրերի հանրային աղմուկը:

Հայ հասարակությունը բուռն քննարկում է ավտոգազալցակայաններում գների ենթադրվող բարձրացման հարցը: Օրեր առաջ որոշ լրատվամիջոցներ գների աճը կապել են կառավարության որոշման հետ, որի համաձայն, ապրիլի 1-ից ավտոսեփականատերերը պետք է վճարեն ոչ թե գնվող գազի ծավալի, այլ քաշի համար:

«Եթե (կառավարության) այդ որոշումը հանգեցնի գազի գնի աճի, ապա բոլոր գազալցակայանները ստիպված կլինեն խոստովանել, որ մինչ օրս պարզապես թալանում էին մարդկանց: Եվ դա պետք է գրավի մեր ուշադրությունը: Բայց եթե նույնիսկ գինը բարձրանա, ապա սպառողը դրանից չի տուժի, որովհետև վճարելու է գազի այն ծավալի համար, որը գնում է»,- ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարկային օրենսգրքում տվյալ փոփոխությունների կատարման քննարկումների ժամանակ:

Ո՞րն է պատճառը

Իրավիճակի պարզաբանման նպատակով վարչապետը դիմեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին, ով ասաց, որ որպես այդպիսին գնի բարձրացում տեղի չի ունեցել: Նրա խոսքով, խնդիրն այն է, որ ամսական միջին հաշվարկներով գազի խտությունը վերջին տարիներին եղել է 7.1, բայց վերջին 3-4 օրվա ընթացքում «Գազպրոմ-Արմենիա»-ից գազի միջին խտությունը գալիս է 7.9-ով, այսինքն՝ աճել է, հետևաբար, տնտեսվարողներն իրենց ծրագրային փոփոխությունների մեջ պետք է դա անեին, որը չեն արել:

«Հետևաբար, մեր սպառողներն ստիպված են եղել ավելի գումար վճարել, որի համար Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը բոլոր տնտեսվարողներին տեղեկացրել է, որ անպայման ամեն օր փոփոխություն կատարեն իրենց դիսպենսերներում և ճիշտ խտություն տեղադրեն, որպեսզի սպառողներն ստիպված չլինեն ավելի գումար վճարել»,- ասաց Կոտոլյանը:

Загружается новость ... "Право"

Գազալցակայանների հանցավոր մանիպուլյացիան

Այնուհետև Փաշինյանը դիմեց Հայաստանի պետեկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանինին հետևյալ հարցով` «Աա կարո՞ղ է կապ ունենալ այն գործընթացի հետ, որ վերջին մեկ տարվա ընթացքում մենք իրականացնում ենք, այն է՝ գազալցակայաններում ստվերի կրճատման և չարաշահումների դեմ պայքարը»։

«Տեսականորեն հնարավոր է, պարոն վարչապետ, որովհետև, ինչպես մեր գործընկերն արդեն նշեց, գազալցակայանների աշտարակները դեռևս 2008 թվականին ընդունված կառավարության որոշմամբ հնարավորություն ունեն և՛ կիլոգրամներով, և՛ խորանարդ մետրերով ցուցմունքներ ապահովել, բայց այդ խտության ցուցմունքն ամեն օր առավոտյան մարդկային գործոնով է պայմանավորված»,– պատասխանեց Անանյանը։

Նա ավելացրեց, որ տարիներ շարունակ, մենք այդպիսի տեսակետ ունենք, որը դեռ ճշգրտման կարիք ունի, որ նաև այդ գործակիցը տասնորդականների ճշգրտության կամ փոփոխության պայմաններում կարող էր ապահովել որոշակի ինչ-որ ծավալների փոփոխություն: Կարող է այդպես պայմանավորված լինել:

Փաշինյանի բուռն արձագանքը

Ամփոփելով թեման` Փաշինյանը հայտարարեց, որ այդ օրենքն Ազգային ժողովում ընդհանրապես դեռ չի քննարկվել, այսինքն՝ առաջին ընթերցմամբ նույնիսկ ընդունված չէ: Իսկ փորձագիտական գնահատականներով՝ այդ օրենքը չի կարող գազի գնի փոփոխման պատճառ դառնալ:

«Ես ինչքան վերլուծում եմ, այստեղ մենք կարող ենք ուրիշ խնդրի հետ գործ ունենալ, որ ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել, և այստեղ պետական մարմինների արձագանքը պետք է լինի շատ կոշտ: Ես էլի ուզում եմ կրկնել, որ որոշ նախկին օլիգարխներ, եթե մտածում են, որ իրենք կարողանալու են այս իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել, սխալվում են: Ես էլի բոլորին ուզում եմ զգուշացնել արդեն վերջին անգամ, որ մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն»– ասաց նա։

Վարչապետը նշեց, որ սա շատ ուղիղ և շատ հասցեական է ասում: «Հետևաբար, Շուկայի վերահսկողության տեսչությունը, Պետական եկամուտների կոմիտեն, մյուս այն մարմինները, որոնք ունեն իրավասություններ, շատ արագ արձագանքում են և գտնում են շատ խիստ պատժի ենթարկելու այն տնտեսվարողներին, ովքեր այս իրավիճակում փորձում են որոշակի մանիպուլյացիաներ անել»,– ասաց նա։

Դիմելով Անանյանին` Փաշինյանը հայտնեց, որ ստվերի դեմ պայքարում մենք կոմպրոմիս չունենք: «Չլինի Հայաստանում որևէ գազալցակայան, որը ՀԴՄ չխփի, չլինի այդպիսի գազալցակայան ուղղակի: Եթե պետք է այդ ճանապարհով գնալ՝ գազալցակայանները ՀԴՄ խփեն, սնանկանան, չնայած այդպիսի բան հնարավոր չէ, ուրեմն թող սնանկանան: Ապօրինի, ժողովրդի հաշվին, պետության հաշվին հարստացող մարդիկ Հայաստանում չեն լինելու, և ես ուզում եմ, որ մենք բոլորս այս ամեն ինչը շատ հստակ արձանագրենք»,– ասաց կառավարության ղեկավարը։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
21 Սեպտեմբերի 2019
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։
10:30
21 Սեպտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերի 16–20)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերի 16–20)։
09:00
21 Սեպտեմբերի 2019
Հայաստանը տոնում է անկախության 28–ամյակը
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 28–ամյակը։
21:15
20 Սեպտեմբերի 2019
Վարչապետն ու Լիբանանի պաշտպանության նախարարը քննարկել են փոխգործակցությունը պաշտպանության ոլորտում
Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին:
20:04
20 Սեպտեմբերի 2019
Երախտապարտ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ ձեր ծառայության և հայրենանվեր աշխատանքի համար. նախագահը պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն ՀՀ անկախության 28–րդ տարեդարձի կապակցությամբ։
19:31
20 Սեպտեմբերի 2019
Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա` բուժման
Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա` բուժման:
17:40
20 Սեպտեմբերի 2019
«Արմենիա Վայնի» կոնյակը՝ միջազգային մրցույթի լավագույններից (ՖՈՏՈ)
Վերջերս «Արմենիա Վայն» ընկերության կոնյակն արժանացել է արծաթե մեդալների միջազգային հեղինակավոր մրցույթում՝ International Wine & Spirit Competition-ում:
17:20
20 Սեպտեմբերի 2019
Ռուսաստանը պատրաստվում է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի երկաթուղու սպասարկումը. RTVI
«Ռուսաստանի երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է լուծարել համաձայնությունը Հայաստանի իշխանությունների հետ:
17:17
20 Սեպտեմբերի 2019
ՀՐԱՏԱՊ. դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը
ՀՐԱՏԱՊ. դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը:
16:18
20 Սեպտեմբերի 2019
Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է ՀՀ նախագահին երկրի անկախության տոնի առթիվ
Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է ՀՀ նախագահին երկրի անկախության տոնի առթիվ:
15:50
20 Սեպտեմբերի 2019
Ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը:
15:10
20 Սեպտեմբերի 2019
Տոնոյանը` լավագույն զենքի ձեռք բերման, «Սու 30»-ի մատակարարման և «Իսկանդերը» գերազանցող զենքի մասին
Հայաստանն իր Զինված ուժերի համար ձեռք է բերում լավագույն սպառազինությունը մրցակցային գներով: