534.8
7.44
479.6
+21
Եղանակը Երևանում
Հայ

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ հարձակման դեպքի առթիվ քրգործի նախաքննությունն ավարտվել է

20:27
16 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Գ. Դ.-ն ընկերոջ՝ Հ. Ռ.-ի և դստեր ամուսնու` Մ. Մ.-ի հետ նախնական համաձայնության են եկել` ավազակային հարձակմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի ընտանիքին պատկանող գույքը հափշտակելու նպատակով, հաղորդում է ՀՔԾ–ն։

Загружается новость ... "Лево"

Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով վերջիններս ապօրինի կերպով ձեռք են բերել ու պահել հրազեն հանդիսացող «ԱԿՄ» տեսակի երկու ինքնաձիգ և ինքնաշեն ատրճանակ:

Պայմանավորվածության համաձայն՝ Գ. Դ.-ն հանցակիցների հետ 2018 թվականի օգոստոսի 28-ին զինված և դիմակավորված մուտք են գործել Արման Մկրտումյանին պատկանող, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատան բակ: Այնտեղ, հանդիպելով Արման Մկրտումյանի և նրա որդու դիմադրությանը, Գ. Դ.-ն, Հ. Ռ.-ն և Մ. Մ.-ն` ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, ինքնաձիգներից կրակոցներ են արձակել Մկրտումյանների ուղղությամբ, սակայն վերջիններիս կյանքից զրկելու հանցավոր մտադրությունը ավազակային հարձակում գործած անձանց կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, քանի որ տուժողներն ակտիվ դիմադրություն են ցուցաբերել:

Կրակոցների հետևանքով Արման Մկրտումյանի առողջությանը պատճառվել են միջին ծանրության, իսկ նրա որդուն` առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Գ. Դ.-ին ու Հ. Ռ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ ու 4-րդ կետերով (ավազակությունը), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 7-րդ կետերով (մահափորձ) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), իսկ Մ. Մ.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ ու 4-րդ կետերով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 7-րդ կետերով:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:–0–
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:25
22 Մայիսի 2019
Փաշինյանը պատրաստվում է կադրային ջարդի կառավարությունում. ԶԼՄ
Փաշինյանը պատրաստվում է կադրային ջարդ իրականացնել կառավարությունում։
08:00
22 Մայիսի 2019
Երեքշաբթի` մայիսի 21–ի կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` մայիսի 21–ի կարևոր նորությունների սեփական տարբերակը։
22:40
21 Մայիսի 2019
Զինվորական դատախազության ուսումնասիրությամբ արձանագրվել է ՊՆ-ի կողմից 557.6 մլն դրամի ոչ նպատակային նյութական միջոցների ձեռքբերման փաստ
Զինվորական դատախազության ուսումնասիրությամբ արձանագրվել է ՊՆ-ի կողմից 557.6 մլն դրամի ոչ նպատակային նյութական միջոցների ձեռքբերման փաստ:
20:50
21 Մայիսի 2019
ԵԽ պատգամավորը մտահոգություն է հայտնել Փաշինյանի կոչով դատարանների արգելափակման կապակցությամբ
Փաստաթղթվում նշվում է, որ դատավորների քաղաքականցումն առաջնահերթ ու կարևոր խնդիր է Հայաստանի համար։
20:21
21 Մայիսի 2019
Սկանդալ հայկական եթերում. նախկին պատգամավորը սպառնացել է ջուր շփել հաղորդավարի դեմքին (ՎԻԴԵՈ)
Սկանդալ հայկական եթերում. նախկին պատգամավորը սպառնացել է ջուր շփել հաղորդավարի դեմքին:
17:53
21 Մայիսի 2019
Իրանում վայրի պոլիոմիելիտ է հայտնաբերվել. ՀՀ–ում կիրականացվեն պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ
Իրանում վայրի պոլիոմիելիտ է հայտնաբերվել. ՀՀ–ում կիրականացվեն պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ:
15:46
21 Մայիսի 2019
Մարուքյանը հայտարարել է ԱԺ արտահերթ նիստի անցկացման մասին, Մակունցը նշել է, որ «Իմ քայլը» համաձայն չէ
Մարուքյանը հայտարարել է ԱԺ արտահերթ նիստի անցկացման մասին, Մակունցը նշել է, որ «Իմ քայլը» համաձայն չէ:
15:28
21 Մայիսի 2019
Օլեգ Սմիրնովը գլխավորել է ՎՏԲ -Հայաստան Բանկի խորհրդը
Օլեգ Սմիրնովը ընտրվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհրդի նախագահ:
15:18
21 Մայիսի 2019
Փաշինյանը և իր քաղաքական թիմը իրենց վրա են վերցրել ամբողջ պատասխանատվությունը երկրում հետագա զարգացումների համար. Բորիս Նավասարդյան
Ըստ նրա, այլևս չի ստացվելու որևէ կառույցի, կամ քաղաքական ուժի հետ կիսել, կամ նրանց վրա դնել պատասխանատվությունը թերացումների համար:
13:15
21 Մայիսի 2019
Որպես անհետ կորած որոնվողը հայտնաբերվել է Արցախում
Որպես անհետ կորած որոնվող Սաթենիկ Ավանեսյանը հայտնաբերվել է Արցախի Հանրապետության տարածքում:
12:22
21 Մայիսի 2019
Փաշինյանի հայտարարության տեքստը էապես փոխվել է. թերթ
ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումները, որոնք սկսվեցին կիրակի կեսօրից, բավականին հետաքրքիր ընթացք են ունեցել:
12:11
21 Մայիսի 2019
Երևանի վարչական շրջաններից մեկում 8 ժամ ջուր չի լինի
Վթարային աշխատանքներով պայմանավորված` Երևանի վարչական շրջաններից մեկի ջրամատակարարումը կդադարեցվի։