486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
VivaCell MTS ընկերությունը գործարկել է արևային էներգիայով սնվող կայաններ
11:06
25 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամանորի նախօրեին VivaCell MTS ընկերությունը գործարկել է արևային էներգիայով սնվող կայաններ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «ԱՌԿԱ» գործակալությունը։ 

Արևային մարտկոցներից էլեկտրասնուցում ստացող բջջային կապի հիմնական երկու կայան է գործարկվել Երևան-Գյումրի ռազմավարական ավտոճանապարհի 12 կմ–ում` Մաստարա-Մարալիկ հատվածում:

Ըստ հաղորդագրության, նոսր բնակեցված այս տեղանքում տարիներ ի վեր բջջային հուսալի հեռախոսակապի բացակայությունը պայմանավորված է եղել էլեկտրասնուցման բացակայությամբ:

Ինչպես նշում են ընկերությունից, արևային էներգիայից սնուցում ստացող հիմնական կայանները հնարավորություն են ընձեռում շեշտակիորեն նվազեցնել էլեկտրաապահովման բաշխիչ ցանցից ստացվող էներգիայի սպառումը՝ միևնույն ժամանակ թույլ տալով նվազեցնել ընկերության՝ ենթակառուցվածքի պահպանմանն ուղղված ծախսերը:

Նոսր բնակեցված տարածքներն ու ռազմավարական ճանապարհները հուսալի 2G/3G ծածկույթով ապահովելու՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռազմավարությունը պայմանավորված չէ ընկերության ծախսերի նվազեցմամբ եւ ներդրումների վերադարձելիությունն ապահովելու բիզնես-սկզբունքով:

Ընկերության գործունեությունն ուղղված է քաղաքների և գյուղական համայնքների միջև տեխնոլոգիական անջրպետի վերացմանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից այլընտրանքային էներգիայի օգտագործումը բնական ռեսուրսների կառավարման ոլորտում ընկերության պատասխանատու մոտեցման ցայտուն օրինակ է:

2015 թ-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակել է բջջային ցանցի ընդլայնման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, այս տարվա ընթացքում ընկերությունը կառուցել է 80 նոր 2G/3G բջջային հիմնական կայան: Նոր կայանների գործարկումը թույլ է տալիս ավելացնել ցանցի թողունակությունը, բարելավել ինտերնետ հասանելիության ծառայությունների որակն ու արագությունը, ինպես նաև բարձրացնել ձայնային ծառայությունների որակը:

Ընդհանուր առմամբ՝ բջջային ծածկույթի անգերազանցելի առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ի 2370 բջջային հիմնական կայանները (2G-1185, 3G-1185,) ապահովում են 2G և 3G ցանցերի հասանելիություն Հայաստանի Հանրապետության, համապատասխանաբար. 99.8% և 98.8 % բնակչության համար:

Ինչպես նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Որպես կոմերցիոն ձեռնարկություն՝ մենք ձգտում ենք խթանել վերականգնվող էներգիայի օգտագործումը արտադրության շղթայում: Իրականացվող միջոցառումներն ունեն երկակի արդյունք. նպաստում են գործառնական ծախսերի նվազմանը՝ միաժամանակ ապահովելով էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն: Այլընտրանքային էներգիայի օգտագործումը ոչ միայն ստեղծում է մրցակցային առավելություն, այլև հնարավորություն ընձեռում նպաստել արդի բնապահպանական խնդիրների լուծմանը»։

2015 թ-ին, 4-րդ սերնդի LTE տեխնոլոգիան հասանելի է դարձել նաև հանգստավայր Ջերմուկում, որտեղ վերջերս, տարեմուտին անդառաջ, տեղադրվել է LTE բջջային հիմնական կայաններ: Վահարշապատ և Արմավիր քաղաքներում արդեն իսկ գործող 4-րդ սերնդի LTE ցանցը համալրվել է մեկական LTE բջջային հիմնական կայաններով: Ներկա դրությամբ, Հայաստանում գործող միակ LTE ցանցը ներառում է Երևանը, Գյումրին, Վանաձորը, Դիլիջանը, Ծաղկաձորը, Արմավիրը, Վաղարշապատն ու Ջերմուկը: Հիմնական բջջայի կայանների թիվը կազմում է 255՝ ապահովելով ցանցի հասանելիություն Հայաստանի հանրապետության 46.6% բնակչության համար:

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:46
18 Հունվարի 2017
Հայտնի է դարձել հայկական «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» Ֆիլմի` մեծ էկրաններ բարձրանալու ամսաթիվը:
14:44
18 Հունվարի 2017
Հայաստանի նախկին գլխավոր դատախազը նշանակվել է երկրի նախագահի խորհրդական
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի հրամանագիր է ստորագրել Գևորգ Կոստանյանին իր խորհրդական նշանակելու վերաբերյալ։
13:04
18 Հունվարի 2017
Դերասան Հայկ Մարությանը դիտորդ է լինելու ԱԺ ընտրություններում
Հայտնի դերասան Հայկ Մարությանը պատրաստվում է որպես դիտորդ հանդես գալ 2017 թվականի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում:
11:56
18 Հունվարի 2017
Փրկությունը մոտ է. ցրտերը կսկսեն նահանջել Երևանում. Սուրենյան
Արարատյան դաշտավայրում, այդ թվում` Երևանում, ցրտերն աստիճանաբար կսկսեն նահանջել:
10:32
18 Հունվարի 2017
Սառնամանիքները չեն հեռանում Արարատյան դաշտավայրից
Առաջիկա մի քանի օրերին Արարատյան դաշտավայրում հաստատված ցուրտ եղանակը չի փոխվի։

08:00
18 Հունվարի 2017
Երեքշաբթի՝ հունվարի 17-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունվարի 17–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:50
17 Հունվարի 2017
Հայկական երեք կուսակցություններ դաշինքով են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին
Հայկական երեք կուսակցություններ միավորվել են նախընտրական դաշինքի մեջ ապրիլի 2–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:
20:31
17 Հունվարի 2017
Մեծածավալ բարեփոխումներ են սպասվում Հայաստանի ճանապարհային ոստիկանության համակարգում
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեքշաբթի զեկուցել է նախագահ Սերժ Սարգսյանին Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքի մասին:
18:46
17 Հունվարի 2017
Տրանսպորտային հանգույց կկառուցվի Արշակունյաց–Նժդեհ փողոցների խաչմերուկում
Արշակունյաց պողոտայի և Նժդեհի փողոցի հատվող խաչմերուկում  տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով հանգույցի կառուցման նախագիծ է ներկայացվել քննարկման։
17:43
17 Հունվարի 2017
Հայաստանը և Չինաստանը 66-րդ տեղն են զբաղեցրել աշխարհի երկրների անձնագրերի համաշխարհային վարկանիշում
Հայկական անձնագիրը Global Passport Power Rank 2017-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 66-րդ դիրքը:
13:30
17 Հունվարի 2017
Հայաստանն ընգրկվել է ՄԱԿ-ի Պատվո ցանկում
2017թ. հունվարի 10-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 9-ը:
13:23
17 Հունվարի 2017
Պարզվել են ՊԲ զինծառայողի վիրավորվելու հանգամանքները. նրա վիճակը ծայրահեղ ծանր է
Զինծառայողը տեղափոխվել է զինհոսպիտալ, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: