+14
Եղանակը Երևանում
Հայ

VivaCell-MTS–ը մեկնաբանել է ՀՀ հատուկ ծառայությունների պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումը

14:54
12 Սեպտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՎիվաՍել-ՄՏՍ–ը հայտարարել է, որ չի իրականացրել և չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, և որ դրա իրավասությունն ու տեխնիկական հնարավորությունը չունի, հայտնում է ընկերության հանրային կապերի բաժինը:

«Ինչպես հայտարարվել է, գաղտնալսման (ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը) առնչությամբ հարուցվել է քրեական գործ, և ընկերությունը տեղին չի համարում մեկնաբանել այս գործին առնչվող տեղեկությունները»,– ասվում է ընկերության Facebook–ի էջում հրապարակած գրառման մեջ։

Այնուամենայնիվ, ինչպես նշում են ընկերությունից, ելնելով ընկերության գործարար համբավը պաշտպանելու անհրաժեշտությունից և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պահանջում է դադարեցնել որոշ ԶԼՄ-ների և անհատների, մասնավորապես սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից հարցի անհարկի շահարկումը և Ընկերությանն ուղղված զրպարտությունների տարածումը», - նշված է ընկերության հաղորդագրության մեջ:

Загружается новость ... "Лево"

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի:

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:54
22 Սեպտեմբերի 2019
Հայաստանցի Սաթենիկը լացում է «բյուրեղներով». ռուս բժշկուհին բացատրում է պատճառը
Ռուս բժշկուհին բացատրել է, թե ինչու է հայաստանցի Սաթենիկը լացում «բյուրեղներով»։
15:29
22 Սեպտեմբերի 2019
ՀՀ-ում 1.5 տարվա ընթացքում ապօրինի սպառվել է ավելի քան 1.7 մլն կիլովատտ էլեկտրաէներգիա. ԱԱԾ
ՀՀ-ում բացահայտել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք:
13:18
22 Սեպտեմբերի 2019
Սուրենյանը եղանակային անակնկալ է խոստանում հայաստանցիներին
Սուրենյանը եղանակային անակնկալ է խոստանում հայաստանցիներին:
12:55
22 Սեպտեմբերի 2019
Տոնական Գյումրի. Անկախության օրվա տոնակատարություններն ավարտվեցին շքեղ հրավառությամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Նախօրեին Գյումրին առավել քան մարդաշատ ու աշխույժ էր
12:37
22 Սեպտեմբերի 2019
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։
23:25
21 Սեպտեմբերի 2019
Աշխարհի ամենաբարձր երկնաքերը` Դուբայի Բուրջ Խալիֆան, առաջին անգամ լուսավորվել է հայկական եռագույնի գույներով (ՖՈՏՈ)
Աշխարհի ամենաբարձր երկնաքերը` Դուբայի Բուրջ Խալիֆան, առաջին անգամ լուսավորվել է հայկական եռագույնի գույներով:
16:55
21 Սեպտեմբերի 2019
ՀՀ Անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով (ՖՈՏՈ)
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով:
14:29
21 Սեպտեմբերի 2019
Արմեն Սարգսյան. «Ինչ որ ունենք այսօր՝ Ազատություն, Անկախություն, Հայրենիք, Պետություն, այդ ամենի համար պարտական ենք ինքներս մեզ»
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ:
12:59
21 Սեպտեմբերի 2019
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։
10:30
21 Սեպտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերի 16–20)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերի 16–20)։
09:00
21 Սեպտեմբերի 2019
Հայաստանը տոնում է անկախության 28–ամյակը
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 28–ամյակը։
21:15
20 Սեպտեմբերի 2019
Վարչապետն ու Լիբանանի պաշտպանության նախարարը քննարկել են փոխգործակցությունը պաշտպանության ոլորտում
Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին: