419.32
4.21
393.84
+9
Եղանակը Երևանում
Հայ

Վերաքննիչ դատարանը կրկին տեղափոխեց Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով դատական նիստը

21:15
03 Դեկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Վերաքննիչ դատարանում դեկտեմբերի 4–ին կշարունակվի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, ինչպես նաև պաշտպանության երկու միջնորդությունների դիտարկումը, երկուշաբթի լրագրողներին ասաց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

Նոյեմբերի 27–ին Վերաքննիչ դատարանի նիստը, որում պետք է քննարկվեր Քոչարյանին կալանքից ազատելու` Վճռաբեկ դատարանի որոշումը չեղարկելու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը, տեղափոխվեց փաստաբանների` դատավոր Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդության պատճառով։ Փաստաբանները հայտարարեցին, որ իրենց տեղեկության համաձայն, դատավորն ընտրվել է վիճակահանությամբ, ինչը հակասում է օրենքին։ Նոյեմբերի 29–ին միջնորդությունը մերժվել է դատարանի կողմից, իսկ նիստը տեղափոխվել դեկտեմբերի 2–ին։

«Դատարանը նաև պետք է քննարկեր պաշտպանության` գործընթացին վերաբերող երկու միջնորդություններ, մասնավորապես, նախագահի որոշումների սահմանադրականության մասին»,– ասաց Օրբելյանը։

Նրա խոսքով, մեղադրող կողմը պնդում է, որ ազատության մեջ գտնվող Քոչարյանը կարող է ազդեցություն ունենալ դատական ընթացքի վրա։

Загружается новость ... "Право"

Նախկին նախագահի մյուս փաստաբան Հայկ Ալումյանն իր հերթին հայտնեց, որ Հյաաստանի գլխավոր դատախազ Արտակ Դավթյանը մոտ 40 րոպե Վերաքննիչ դատարանին էր ներկայացնում նախկին նախագահի կալանավորման միջնորդության վերաբերյալ փաստարկներ, որոնք, սակայն, համոզիչ չէին։

«Առանցքային փաստարկն այն է, որ նախկին նախագահի անձեռնմխելիությունը չի կարող է համադրվել օրենքի խախտման հետ։ Այսինքն, եթե ինչ–որ մեկին, այս դեպքում` նախագահին, մեղադրում են օրենքը խախտելու մեջ, և այդ խախտումը չի բխել նրա ֆունկցիոնալ պարտականություններից, ապա տվյալ անձը զրկվում է անձեռնմխելիությունից»,– ասաց Ալումյանը։

Նա նաև հայտնեց, որ դատարանում ելույթ ունեցավ նաև Քոչարյանը, ներկայացնելով մարտի 1–ին տեղոի ունեցածը և հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու պատճառները։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այլ անձանց հետո նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Ապրիլի 2024
4 զինծառայողի կյանք խլած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
4 զինծառայողի կյանք խլած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
14:17
12 Ապրիլի 2024
Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ․ ԱԱԾ–ն մեկնաբանել է Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչությունների մասին լուրերը
Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ․ ԱԱԾ–ն մեկնաբանել է Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչությունների մասին լուրերը
12:32
12 Ապրիլի 2024
Քաղաքացիները զինծառայության կզորակոչվեն էլեկտրոնային ծանուցմամբ, վարժական հավաքների համար քաղաքացին կծանուցվի նաև azdarar.am–ի միջոցով
Քաղաքացիները զինծառայության կզորակոչվեն էլեկտրոնային ծանուցմամբ, վարժական հավաքների համար քաղաքացին կծանուցվի նաև azdarar.am–ի միջոցով
11:02
12 Ապրիլի 2024
Դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ–ն՝ պատրաստվող ահաբեկչության լուրերի մասին
Դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է պատրաստվող ահաբեկչության մասին լուրերը
09:53
12 Ապրիլի 2024
Telegram–ում ֆեյք է տարածվում Երևանի դպրոցներում պատրաստվող հարձակումների մասին․ տեղեկատվական անվտանգության փորձագետ
Տեղեկատվական անվտանգության փորձագետը զգուշացնում է, որ Telegram–ում ֆեյք է տարածվում Երևանի դպրոցներում պատրաստվող հարձակումների մասին․
09:49
12 Ապրիլի 2024
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:15
11 Ապրիլի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում․ ՍԽԵՄԱ
16:00
11 Ապրիլի 2024
Պարզվեց՝ Սուրենյանի հրապարակած Արեգակի խավարման լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով (ՖՈՏՈ)
Պարզվեց՝ Սուրենյանի հրապարակած Արեգակի խավարման լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով. ՖՈՏՈ
12:37
11 Ապրիլի 2024
Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակում Հայաստանում
Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակում Հայաստանում
11:48
11 Ապրիլի 2024
5 միլիոն դրամ` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Բիբլոս Բանկ Արմենիան նվիրաբերեց 5 միլիոն դրամ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին՝ աջակցելու հիմնադրամի՝ առողջական խնդիրներ ունեցող փոքրիկների բուժմանն ուղղված նախագծերին