435.71
4.38
404.37
+10
Եղանակը Երևանում
Հայ

Վարչապետը սուպերմեն չէ. Փաշինյանը պատմել է խորհրդարանական իշխանավարումից ունեցած տպավորությունների մասին

15:56
13 Փետրվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետը սուպերմեն չէ, չորեքշաբթի խորհրդարանում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինանը` ներկայացնելով նախագահական և խորհրդարանական իշխանավարման առավելությունների վերաբերյալ ունեցած իր դիրքորոշումը:

Վարչապետի կարծիքով, խորհրդարանական կառավարման կարգը դեռևս պետք է աշխատի` իր առավելությունները ցույց տալու համար:

Բայց, Փաշինյանի խոսքով, դրական է արդեն այն, որ ինքը, որպես վարչապետը ներկայացնում է կառավարության ծրագիրը, որի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում, կներկայացվի նաև դրա կատարողականի հաշվետվությունը, պետբյուջեի նախագիծը և դրա կատարողականը:
«Իմ ներքին զգացումներով, եթե ես այս առիթները չունենայի և նախագահ լինեի, ապա չէի դիմանա այս իրավիճակին, քանի որ ինձ` որպես հրապարակային քաղաքական գործչի, չափազանց անհրաժեշտ է լինել այդ հարթակներում, լսել հարցեր, ստանալ պատասխաններ և ունենալ հասարակայնության հետ գաղափարներով կիսվելու հնարավորություն»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ նախագահը սահմանափակ չէ այս հարցում, բայց նմանատիպ նախադեպերի համար ավելի պակաս հնարավորություններ ունի, բացի այդ, պատգամավորների մոտ նախագահին այսքան հարցեր չեն առաջանում:

Գործադիրի ղեկավարը կարծում է, որ նմանատիպ քննարկումները շատ կարևոր են, հատկապես հաշվի առնելով, որ եթե երկիրն ընտրել զարգազման ժողովրդավարական ուղին, ապա խորհրդարանական վերահսկողության համակարգերը պետք է միանշանակ աճեն և ավելի արդյունավետ դառնան:

Загружается новость ... "Лево"

«Նույնիսկ եթե վարչապետը սուպերմեն լինի, ապա չի կարողանա վերահսկել կառավարման բոլոր խնդիրները, կոռուպցիոն ռիսկերը: Եվ այս հարցում խորհրդարանի դերը շատ կարևոր է, որ խորհրդարանը վերահսկողություն սահմանի, և այդ հարցում ամենաշահագրգիռ անձը պետք է լինի վարչապետը: Եթե վարչապետը կոռումպացված չէ, ապա անձամբ շահագրգռված է խորհրդարանական վերահսկողության ցանկացած դրսևորմամբ, որ կառավարության աշխատանքն առավել արդյունավետ լինի»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև գոհունակություն հայտնեց, որ կառավարության անդամները պետք է փակ նիստերում պատասխանեն պատգամավորների, այդ թվում` ընդդիմադիր պատգամավորների բոլոր հարցերին, ընդ որում` կոշտ և տհաճ հարցերին: «Կառավարությունն իրեն միշտ պետք է վերահսկողության ներքո զգա»,- ասաց Փաշինյանը:

2015 թվականի դեկտեմբերին Հայաստանում անցկացված հանրաքվեի արդյունքներով, երկրում ընդունվեց նոր Սահմանադրություն, ըստ որի Հայաստանն անցավ նախագահական իշխանավարումից պետության ղեկավարի ավելի սահմանափակ լիազորություններով խորհրդարանականի կառավարման կարգի: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր
10:01
19 Փետրվարի 2024
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
19:37
16 Փետրվարի 2024
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
17:57
16 Փետրվարի 2024
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է (ՎԻԴԵՈ)
2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով. ՎԻԴԵՈ
14:37
16 Փետրվարի 2024
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
13:25
16 Փետրվարի 2024
Վահան Քերոբյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանք
Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանք
11:47
16 Փետրվարի 2024
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
10:13
16 Փետրվարի 2024
Փաշինյանը մեկնել է Մյունխեն
Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն