533.22
7.25
475.94
+29
Եղանակը Երևանում
Հայ

Վանեցյանը կազմակերպված սադրանք է անվանել Իջևանի միջադեպը

21:49
18 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հինգշաբթի Տավուշի մարզի համայնքների ղեկավարների հետ խորհրդակցությունից հետո լրագրողներին ասաց, որ նախօրեին կատարված միջադեպը կազմակերպված սադրանք է։

2019 թվականի հուլիսի 17-ին ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատման դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը: ՔԿ–ի հաղորդմամբ, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 13 անձ:

«Կայացել է բովանդակալից զրույց, որ մենք հասկանանք խնդիրները և կարողանանք դրանք լուծել։ Իրականում այն մեսիջը, որ ուզում եմ հիմա ուղղել, հետևյալն է` Տավուշի մարզն իր անտառներով բացառիկ հատված է, և դրանք ավելի արդյունավետ կարող են օգտագործվել, քան միայն որպես փայտանյութ»,– ասաց նա։

Վանեցյանն ասաց, որ կառավարությունն Անտառային օրենսգրքի լրացումներ է նախաձեռնել, որ թույլ տա անտառի տարածքներում կազմակերպել հանգստի և տուրիստական գոտիներ։

Նա նաև նշեց, որ առաջարկվել է փոխզիջումային տարբերակ բնակարանները տաքացնելու նպատակով փայտի կարիք ունեցող ընտանիքների համար։

Загружается новость ... "Лево"

«Առաջարկվել է, որ պետությունը կարգավորի փափկափայտի հաավքման գործընթացը, այսինքն, որ քաղաքացիները չմտնեն անտառ, այլ պետությունը տարբեր ծառայությունների միջոցով դուրս բերի փափկափայտը, փոխանցի այն համայնքներրին, որոնք դրանք կփոխանցեն կարիք ունեցողներին»,– ասաց նա։

Վանեցյանը միաժամանակ ասաց, որ դա ոչ թե ինքնաբուխ, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք էր։

«Մեր այցն այստեղ և անցկացված խորհրդակցությունը չի նշանակում, որ ամեն ինչ մոռացվեց։ Մեղավորները կպատժվեն»,– ասաց նա։ -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:04
13 Օգոստոսի 2019
Հայ զբոսաշրջիկները կրկին կանգնել են խնդրի առաջ այս անգամ Շարմ Էլ Շեյխում. ԱԳՆ–ում պարզում են իրավիճակը
Հայ զբոսաշրջիկները կրկին կանգնել են խնդրի առաջ այս անգամ Շարմ Էլ Շեյխում. ԱԳՆ–ում պարզում են իրավիճակը:
18:49
13 Օգոստոսի 2019
Ձերբակալվել են Security Dream ընկերության սեփականատերն ու Еllips GA–ի հաշվապահը
Ձերբակալվել են Security Dream ընկերության սեփականատերն ու Еllips GA–ի հաշվապահը:
17:40
13 Օգոստոսի 2019
Երկու պաշտոնյանի մեղադրանք է առաջադրվել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ում յուրացում կատարելու գործով. ՔԿ
Երկու պաշտոնյանի մեղադրանք է առաջադրվել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ում յուրացում կատարելու գործով:
17:21
13 Օգոստոսի 2019
Կարգավորիչը հերքել է «Պոբեդայի» հետ կապված սկանդալի մասին ԶԼՄ–ների նոր տարբերակը. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մեկնաբանել է ԶԼՄ–ների հրապարակումներն այն մասին, որ «Պոբեդա» ռուսական լոուքոսթերին խոչընդոտում են երևանյան չվերթերի գործարկման հարցում։
16:32
13 Օգոստոսի 2019
Ինչպե՞ս է կազմակերպվել Երևան–Սևան մայրուղում գրանցված պայթյունը. ՔԿ–ն հրապարակել է պայթյունի 3D մոդելավորումը (ՎԻԴԵՈ)
Ինչպե՞ս է կազմակերպվել Երևան–Սևան մայրուղում գրանցված պայթյունը. ՔԿ–ն հրապարակել է պայթյունի 3D մոդելավորումը:
16:08
13 Օգոստոսի 2019
Վերջ ապօրինի ծառահատմանը. Հայաստանում անտառները կհսկվեն ձայնազգայուն սենսորային սարքերով (ՖՈՏՈ)
Վերջ ապօրինի ծառահատմանը. Հայաստանում անտառները կհսկվեն ձայնազգայուն սենսորային սարքերով:
15:45
13 Օգոստոսի 2019
Նիկոլ Փաշինյանը և ՌԴ ԱԽ քարտուղարը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության զարգացման հարցերը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի Երևանում ընդունել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:
14:44
13 Օգոստոսի 2019
Արագիլների հայկական ողբերգությունը. բնապահպանները ահազանգում են (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
Մոտ երկու ամիս առաջ Արարատյան դաշտավայրի արագիլների հետ սկսեց տարօրինակ բան կատարվել
12:55
13 Օգոստոսի 2019
Սահմանապահ զորքերի ծառայողն ավելի քան 3 մլն դրամ է հափշտակել 2 անձանցից
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ավելի քան 3.1 մլն դրամի հափշտակություն
21:23
12 Օգոստոսի 2019
12-մետրանոց ավտոբուսը կրկին կսկսի սպասարկել երևանցիներին. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Հուլիսին այն գործարկվեց որպես պիլոտային երթուղի և պետք է գործեր երկու շաբաթվա ընթացքում:

18:26
12 Օգոստոսի 2019
«Երևանի պաշտպանության ճակատ»–ը մեղադրում է Մարությանին մանիպուլյացիների և օրենքի խախտման մեջ
Նախաձեռնող խմբում նշում են, որ քաղաքային իշխանությունները խախտել են տեղեկատվության տրամադրման` օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը
17:29
12 Օգոստոսի 2019
Երևանում 20 վերելակներ կփոխարինվեն պիլոտային ծրագրի շրջանակում
Երևանում վերելակների փոխարինման պիլոտային ծրագիրը կավարտվի մինչև տարեվերջ