485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ուսանողական բողոքի 4–րդ օր. նրանք կուղղվեն դեպի Ազգային ժողով
14:54
10 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ուսանողները Երևանում մի քանի օր է` բողոքի ակցիա են անցկացնում բանակից «Զինվորական ծառայութւյան և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծով նախատեսված տարկետման իրավունքի չեղարկման դեմ։

«Զինվորական ծառաության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրինագծով նախատեսվում է սահմանափակել տարկետման իրավունքը պետպատվերով սովորող ուսանողների համար։ Հոկտեմբերի 27–ին Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց այդ նախագիծը։ Այն դարձել է հասարակական դժգոհության ալիքի պատճառ։


Ուրբաթ առավոտյան ուսանողները հավաքվել են Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ և շարունակում են բոյկոտել պարապմունքները` հայտարարելով, որ մտադիր են ուղղվել դեպի Ազգային ժողովի շենք։

«Մենք պետք է ամրապնդենք մեր շարքերը, նոր խմբեր ներգրավենք։ Այսօր խորհրդարանական հանձնաժողովը կքննարկի այդ օրենքը, և մենք այնտեց կլինենք, պետք է մասնակցենց այդ քննարկմանը»,– ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։

Ուսանողները երթով անցել են ԵՊՀ բոլոր մասնաշենքերով։

Загружается новость ... "Право"

Նախօրեին կայացել է ուսանողության ներկայացուցիչների հանդիպումը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, սակայն հանդիպման ավարտին ընդհանուր հայտարարի գալ չի հաջողվել։ Դավիթ Պետրոսյանը պարզաբանել է, որ վարչապետը նրանց առաջարկել է ներկայացնել օրենքի վերաբերյալ ուսանողների պահանջներն Ազգային ժողովում դրա վերջնական հաստատումից հետո։ «Իսկ մենք կարծում ենք, որ դրանք պետք է դիտարկվեն նախապես և միանգամից ընդգրկվեն վերջնական օրինագծում։ Միայն այդ ժամանակ այն կարող է ընդունվել»,– ասել է Պետրոսյանը։

Նոր օրինագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին, սակայն այս պարագայում այդ ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։ –0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
10 Դեկտեմբերի 2017
Օդերևութաբանները պատմել են Հայաստանում առաջիկա օրերի եղանակի մասին
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի եղանակի` առաջիկա օրերի կանխատեսումը:
10:30
09 Դեկտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
21:05
08 Դեկտեմբերի 2017
Քաղաքացու բողոքի հիման վրա Երևանի խանութներից մեկում բրնձի և պամելոյի նմուշառումներ են վերցվել
Երևանի խանութներից մեկում բրնձի և պամելոյի նմուշառումներ են վերցվել:
19:54
08 Դեկտեմբերի 2017
Երևանում 38–ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի
38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել էր դեկտեմբերի 6-ին իր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ հրազենային վնասվածքներով։
16:09
08 Դեկտեմբերի 2017
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարների համար։
12:57
08 Դեկտեմբերի 2017
Երևանի բանուկ պողոտայում երթևեկի փոփոխություն
Փոփոխությունը կատարվում է խցանումներից և տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու նպատակով։
11:20
08 Դեկտեմբերի 2017
ԱԺ-ն ընդունեց 2018թ. բյուջեի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց  «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքների նախագիծը։
19:56
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանի տարածքում 2017թ. սկզբից 193 երկրաշարժ է գրանցվել. ԱԻՆ
Հայաստանի տարածքում 2017 թվականի սկզբից 193 երկրաշարժ է գրանցվել:
17:43
07 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ակցիա՝ «Ձմեռային խնայողություններ»
Ակցիայի շրջանակներում ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդների համար գործելու են բարձրացրած տոկոսադրույքներ:
14:39
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանի բնակիչները նշել են, թե որքա՞ն գումար է հարկավոր լավ կյանքի համար (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե ամսական մեկ շնչի հաշվով որքա՞ն գումար է անհրաժեշտ լավ և շատ լավ ապրելու կամ գոյատևելու համար։
13:40
07 Դեկտեմբերի 2017
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի
Դավթաշենի բնակարաններից մեկում ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել։
12:43
07 Դեկտեմբերի 2017
Ucom–ի բաժանորդները մասամբ մնացել են առանց կապ տեխնիկական խնդիրների պատճառով
Ucom հեռահաղորդակցական ընկերության ցանցում առկա են տեխնիկական խնդիրներ։