ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ցուցարարները Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի հետ հանդիպմանը հայտարարեցին, որ առցանց տաքսին մենաշնորհայնացրել է շուկան։
Ակցիաներից մեկի մասնակիցները չորեքշաբթի մասնակիորեն փակել են Բաղրամյանի պողոտայի երթևեկը և պահանջել լուծել տաքսի ծառայությունների արտոնագրման, ինչպես նաև ավտոմեքենաների մաքսազերծման խնդիրները` անձնական հանդիպում պահանջելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Կարելի է ասել, որ տաքսի ծառայությունների գործունեությունն ամբողջովին խաթարվել է, մոտ չորս հազար մասնավոր տաքսու վարորդներ չեն դիմացել այս անարդար մրցակցությանը»,– ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա նշեց, որ այդ հարցերը դրվել են նաև նախկին նախարարի առջև, սակայն գործը տեղից չի շարժվել։
«Յանդեքս. Taxi ծառայությունը նույնիսկ գրանցված չէ պետական ռեեստրում, մինչդեռ gg–ն ու UTaxi–ն գրանցված են և հարկեր են վճարում։ Յանդեքս. Taxi–ն մենաշնորհայնացրել է շուկան` ավելի քան տասը հազար պատվեր «փախցնելով»»,– ասաց նա։
Ելնելով վերոնշյալից` ցուցարարները պահանջել են, որ իրենց աշխատողները մասնակցեն նախարարության աշխատանքներին, իսկ իրենց կարծիքը` հաշվի առնվի օրենքներ ընդունելիս։ Նաև նրանք կողմ են տաքսիստների, բեռնափոխադրողների, ավտոներկրողների արհմիությունների ստեղծմանը։
Загружается новость ... "Лево"
Նախարարն իր հերթին ասաց, որ բարձրացված հարցերը նոր չեն առաջացել, այլ տասնամյակների ընթացքում կուտակված խնդիրների հետևանք են։
«Այժմ երկրում իրավիճակ է փոխվել, և նոև կառավարությունը պատրաստ է աշխատել բնակչության հետ։ Սահմանված շրջանակում կկազմակերպվեն հանդիպումներ, իսկ ձեր հնչեցրած հարցերը խնդրում եմ գրավոր ձևակերպել»,– ասաց Հակոբյանը։
Նա նշեց, որ դա օրերի հարց չէ, քանի որ անհրաժեշտէ անցնել բոլոր ընթացակարգային գործողությունները։
Ցուցարարներն ի պատասխան նախարարի հայտարարության խնդրեցին նախքան բոլոր ընթացակարգերը չեղարկել իրենց կարծիքով, անարդար տուգանքները։ -0-